Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մի տարվեք մակերեսային, զուտ զգացմունքային ֆոնով

Մի տարվեք մակերեսային, զուտ զգացմունքային ֆոնով
24.03.2025 | 12:01

Ֆուտբոլային խուլիգանությունը, այս կամ այն չափով, բնորոշ է աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներին, և Վրաստանը բացառություն չէ: Ուստի հեռու գնացող և ազգամիջյան հարաբերությունները անհարկի վատթարացնող գնահատականներ շռայլելուց առաջ, նախ՝ արժե մտածել, որ այդպիսի իրավիճակները նաև արհեստականորեն են թեժացվում: Սադրիչների պակաս չկա՝ հաշվի առնելով այդ երկրում թուրք-ադրբեջանական մեծաթիվ համայնքը, որի «հերոսկան» առաքելությունը բացահայտ է դարձել՝ սկսած 90-ականների սկզբներից: Իդեալական ակնկալիքներ մի ունեցեք, մի տարվեք մակերեսային, զուտ զգացմունքային ֆոնով, պատմական դրվագների անհեռատես պնդումներով, Վրաստանը բարեկամ և ինչ-որ տեղ բախտակից երկիր է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2709

Մեկնաբանություններ