Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն-ն ընդդեմ Հակոբյան Աննայի և Փաշինյան Նիկոլի (Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյան)

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն-ն ընդդեմ Հակոբյան Աննայի և Փաշինյան Նիկոլի (Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյան)
10.04.2025 | 06:54

Ուրեմն, Հարկադիրն իր ֆեյսբուքյան էջից հեռացնում է քաղաքացիների մեկնաբանությունները դրանք համարելով «անպատշաճ»: Հետաքրքիրն այն է, որ Հարկադիրն «անպատշաճ է» համարում Իլֆ և Պետրովի «Ոսկե հորթը» ստեղծագործությունից Օստապ Բենդերի արտահայռություններից ուղիղ մեջբերումները: Դա նշանակում է, որ Հարկադիրում չեն կարդացել «Ոսկե հորթը», չեն նայել ֆիլմը և, ընդհանրապես` չգիտեն Իլֆին ու Պետրովին: Մի խոսքով, Հարկադիրը դեմ է Հակոբյան Աննայի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությանը և հրաժարվում կրթվել: Փոխարենը` սրանց մոտ մեկնարկել է «Հեռացնելը նորաձև է» նախաձեռնությունը: Առայժմ մեկնաբանություններն են հեռացնում, սակայն ո՞վ գիտի, միգուցե` սրանք ստանձնեն նաև ընդդիմության դերը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3468

Մեկնաբանություններ