Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Երբ դավաճանությունն է դառնում օրակարգ, պետականության գոյությունը դառնում է ժամանակի հարց

Երբ դավաճանությունն է դառնում օրակարգ, պետականության գոյությունը դառնում է ժամանակի հարց
14.07.2025 | 12:56

Նիկոլը պատրաստ է ամեն ինչի․ նրա համար չկա անառիկ սահման, որը չսակարակվի, չկա ազգ, որին չդավաճանի, չկա արժեք, որի վրա թքած չունենա, ու քանի որ պատմության ժամացույցն արդեն սկսել է հետհաշվարկը, Նիկոլը ճգնում է իր ծրագրի ամենավերջին փուլը հասցնել ավարտին՝ բոլոր բևեռներին սիրաշահելով ու համոզելով։ Այս ամեն ինչի մեխը ցանկացած գնով իշխանություն պահելն է։

Եթե չեք պատկերացնում, ասեմ՝ էս ամեն ինչը Հայաստանի թրքացման ծրագրի վերջին փուլն է. եթե ուշադիր նայեք, ապա պարզ կտեսնեք, որ սա այլևս ենթադրություն չի՝ սա ընթացք է, որի անունը քողարկել չեն էլ փորձում։ Իսկ «խաղաղության քավորությունը», որը Արևմուտքը պատվիրակել է Էրդողանին, էլի խոսում է ամեն ինչի մասին։ Ըստ էության՝ որևէ հայանպաստ բովանդակություն չունեցող համաձայնագրեր են թխում, որոնց քարը քարի վրա չի դրվելու, բայց դրա տակ մեր տունն է մնալու, մեր հողը, մեր պետականության պատառը։

Դե իսկ այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի ուղիղ քթի տակ, ու եթե մեկը դեռ մտածում է, թե Մոսկվան չի հասկանում՝ չարաչար սխալվում է։ Ուղղակի տրամաբանությունը շատ պարզ է․ Հարավային Կովկասի կորստից հետո հաջորդ կանգառը Հյուսիսային Կովկասն է։

Բայց ամենասարսափելին ո՛չ Թուրքիայի նկրտումներն են, ո՛չ Արևմուտքի ցինիզմը, ու ոչ էլ ՌԴ-ի լռությունը։ Այլ այն, որ Նիկոլն ու հայկական շահը որևէ կապ չունեն։ Էս ամեն ինչի մեջ չկա հայկական շահը։ Դրանք իրար զուգահեռ աշխարհներ են, որոնք չեն հատվում ոչ մի կետի վրա։ Իրավիճակի դրամատիզմն այնտեղ է, որ երբ պետության ղեկին կանգնած մարդը քեզ հետ ոչ մի կետում չի հատվում, դու՝ որպես ազգ, արդեն սկսում ես քանդվել ներսից։

Ինձ համար արդեն ջրի պես պարզ է, թե ոնց է Հայաստանը նախկինում բաժանվել․ ամենացավալին այն է, որ այսօր դա կրկնվում է, բայց՝ էլ ավելի բաց, էլ ավելի ցինիկ, էլ ավելի սառը հաշվարկով։ Եթե նախկինում բաժանում էին կամ գաղտնի կամ կուլուարային պատեհապաշտությամբ, հիմա՝ հրապարակային, թրքասեր հրճվանքով։ Խնդիրն այն է, որ Հայաստանը երբեք չեն բաժանել, երբ ժողովուրդը կանգնած է եղել, այլ այն փուլում, երբ ղեկավարությունը կամ օտարահպատակ է եղել, ծախու ու ձևական, կամ ուղղակի՝ պետություն չի եղել։

Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել։

Բանաձևն ամենահասարակն է․ երբ դավաճանը դուրս չի մղվում, դավաճանը դառնում է համակարգ, իսկ երբ դավաճանությունն է դառնում օրակարգ, պետականության գոյությունը դառնում է ժամանակի հարց։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3276

Մեկնաբանություններ