Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հասկանում են, թե ինչ են անում

Հասկանում են, թե ինչ են անում
07.12.2025 | 18:21

Հանցանքները լինում են գիտակցված և չգիտակցված, ոչ մեծ և առանձնապես ծանր։ Ըստ գործած հանցանքի տեսակի էլ պատժվում են մարդիկ։

Ամենածանր պատիժը գիտակցված, նախօրոք պլանավորված ու առանձնապես ծանր հանցանքներն են, երբ մարդը կամ մարդկանց խումբը հասկանում է, թե ինչ է անում, հասկանում է դրա հետևանքները, բայց անում է։

Հայաստանի այսօրվա կառավարության մի շարք պաշտոնյաներ շատ լավ են հասկանում իրենց գործած հանցանքների ամբողջ ծանրությունը, հասկանում են, բայց անում են, շատ լավ իմանալով, որ անցել են բոլոր կարմիր գծերը, և Նիկոլից հետո իրենք Սահմանադրական կարգի տապալման համար կամ ցմահ կնստեն, սերնդեսերունդ անիծյալ կլինեն, կամ կհասցնեն փախչել ու թաքնվել Թուրքիայում։

Չեն հասցնի փախչել։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3114

Մեկնաբանություններ