«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Որքան հանգիստ, կանխատեսելի ու մարդկային կլիներ մեր առօրյան, եթե Փաշինյանը վերջնականապես ու անդառնալիորեն հեռանար

Որքան հանգիստ, կանխատեսելի ու մարդկային կլիներ մեր առօրյան, եթե Փաշինյանը վերջնականապես ու անդառնալիորեն հեռանար
22.12.2025 | 13:26

Հայաստանի ժողովրդին, կարելի է ասել, վիճակվեց մի գրեթե պատմական իրադարձություն՝ մեկ ամբողջական, համեմատաբար հանգիստ կիրակի։ Պատճառը բավականին ուսանելի է․ հանկարծ պարզվեց, որ երկիրը, Փաշինյանի ֆիզիկական բացակայության պայմաններում, կարող է ապրել առանց ցնցումների, նյարդային պոռթկումների ու արհեստական լարվածության։

Իսկ նրա քպ-ական խունտայի ազգուրաց անդամներն ու նրանց միացած հերձվածող չարքեպիսկոպոսները, ինչպես երևում է, դեռևս բավարար «քաշ» և ինքնավստահություն չունեն, որպեսզի իրենց վրա վերցնեն ամբողջ երկրի անդորրն այդչափ կոպտորեն ու լկտիորեն խաթարելու համարձակությունն ու պատասխանատվությունը։ Առանց «առաջնորդի» աղմուկն ու քաոսն զգալիորեն և ինքնաբերաբար մարեցին։

Եվ որքան ավելի հանգիստ, կանխատեսելի ու մարդկային կլիներ մեր առօրյան, եթե Փաշինյանը վերջնականապես ու անդառնալիորեն հեռանար պետական ու քաղաքական ասպարեզից՝ իր հետ տանելով նաև մշտական սթրեսի մեզ պարտադրվող ռեժիմը։

Պետք է հուսալ, որ այդպես էլ լինելու է, և նրա հեռացումից հետո, ի թիվս այլ հիմնախնդիրների բարեհաջող հանգուցալուծման, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դեռ երկար տարիներ կշարունակի պաշտոնավարել՝ առանց իշխանության անօրինական պարտադրանքների և առանց հակաեկեղեցական ու հակահայկական չարեփոխիչ բռնազավթումների ու բռնաճնշումների։

Սակայն պետք չէ պատրանքների մեջ ընկնել․ հայ ժողովրդին մեկ հանգիստ օր «նվիրելը», հավանաբար, անվճար չի լինի։ Կարելի է գրեթե վստահ ասել, որ առաջիկայում պետք է սպասել նոր հարձակումների, սադրանքների ու ոտնձգությունների՝ թե՛ ժողովրդի, թե՛ երկրի նկատմամբ։ Անվրդով և պատրաստ լինենք։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3227

Մեկնաբանություններ