Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.02.2026 | 22:00
Երկնավոր Հայր,
Քո անհուն բարությամբ օգտակար եղիր իմ հոգևոր ու մարմնավոր կարիքներին։ Թոյլ տուր, որ միշտ շնորհակալություն հայտնեմ Քեզ տվածդ պարգևների համար և բավարարվեմ իմ վիճակով ու պայմաններով։
Հեռու պահիր ինձ ծուլությունից և պարապությունից։ Փրկի՛ր ինձ չար ընկերներից, բոլոր վտանգներից և փորձություններից։
Ընդունի՛ր իմ խնդրանքը հորս և մորս, եղբայրներիս ու քույրերիս, ամբողջ ընտանիքիս և բարեկամներիս, ինչպես նաև բոլոր մարդկանց համար, հիշիր նրանց Քո սիրով և առատորեն բաշխիր Քո բարի պարգևները, թե այստեղ և թե հավիտենական կյանքում։
Քո՛նն են փառքը, պատիվն ու իշխանությունը հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ