Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

«Լուծումը» ներքաղաքական հիմք ունի

«Լուծումը» ներքաղաքական հիմք ունի
08.02.2026 | 11:39

ՊՆ-ն ասում է, որ գնդերեցների ինստիտուտի նախկին կարգավիճակը բանակում երկակի ենթակայության խնդիր էր առաջացնում` բանակի ու Մայր Աթոռի և դրա համար են գնացել նման ճանապարհով:

Նախ արձանագրեմ, որ այդ «լուծումը» ունի ներքաղաքական հիմք և այդ քայլով գնդերեցների ինստիտուտը բանակում փլուզվել է. գնդերեցների փաստացի թիվը այդ որոշման հետևանքով շուրջ 80-90%-ով կրճատվել է:

Երկրորդ, երբ Պապիկյանը խոսում է երկակի ենթակայության անթույլատրելության մասին, ուզում եմ իմանալ, իսկ ի՞նչ է սպասվում ԱԱԾ ռազմական հակահետախուզությանը, որը բանակի ներսում գործող ինստիտուտներից է և գործում է ոչ թե ՊՆ-ի, այլ ԱԱԾ-ի ենթակայությամբ:

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ