Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Հետընտրական մի քանի ընդհանրական արձանագրում

Հետընտրական մի քանի ընդհանրական արձանագրում
10.06.2026 | 17:31

1. Քվեարկությունից 3 օր անց իշխանությունը բավարար համարձակություն չունի տոնելու իր «հաղթանակը»։ Նիկոլը, ավելի քան մեզանից յուրաքանչյուրը, հրաշալի գիտակցում է ունեցած «հաղթանակի» ոչ այնքան երերուն լինելը, որքան դրա ապակայունացնող հետևանքները։

2. Ընտրությունները, իշխանությունների ձեռամբ, ապագային միտված գործընթացից վերածվեցին «թավշյա հեղափոխության» հուղարկավորության։ Ասել է թե՝ «խեղճ կկուն այլևս չի հավատում իր ձագերին ուտող աղվեսին», հետևաբար, ծնվելուց 8 տարի անց կարող ենք գերեզմանված համարել «թավշյա հեղափոխությունը»։

3. Ընտրական գործընթացը հերթական անգամ ցույց տվեց, որ նախապես մշակված սցենարը և առերևույթ ներկայացվող բովանդակությունը այս իշխանությունների պարագայում երկու միանգամայն տարբեր բաներ են։ Այդպիսին էր «հեղափոխությունը», այդպիսին էր «պատերազմը», այդպիսին էր «Արցախի կորուստը», այդպիսին էր ընտրությունների «ժողովրդավարական» բնույթի վերաբերյալ հետհեղափոխական պաթոսը, հետևաբար` այդպիսին է լինելու նաև «խաղաղությունը», որը, իբրև հաղթաթուղթ, պետք է տապալեր, այսպես կոչված, պատերազմի եռագլուխ ուժին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2116

Մեկնաբանություններ