Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ամեն ինչ անում է, որ բոլորին իջեցնի ու գոնե մի անգամ վերևից նայի նրանց

Ամեն ինչ անում է, որ բոլորին իջեցնի ու գոնե մի անգամ վերևից նայի նրանց
28.02.2025 | 08:24

Անտանելի ա փոքրոգի մարդու վրեժը։ Անտանելի ա իր դաժանությամբ, իր քստմնելիությամբ։

Նա աշխատում ա իր կրած բոլոր վիրավորանքները, պարտություններն ու նվաստացումները տեղավորել իրան պատահաբար բաժին ընկած մի խորանարդ սանտիմետր հաղթանակի մեջ, որովհետև գիտի, որ դա ի՛ր հաղթանակը չի, պարզապես մի պահ խաղաքարտերն իր օգտին են դասավորվել։ Նա էդ մի խորանարդ սանտիմետրից փորձում ա կորզել անգամ խորանարդի պատերը։ Նա բռնում ա հաջողված պահի պոչից, իրան դատավոր ա հռչակում, աստված ա հռչակում ու ամեն ինչ անում ա, որ բոլորին իջացնի ու գոնե մի անգամ վերևից նայի նրանց, գոնե մի անգամ աշխարհը տեղավորի իր ճղճիմ հոգում։

Զազրելի ա փոքրոգի մարդու վրեժը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5600

Մեկնաբանություններ