ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Ինչպես են ներգործում երեխաների ենթագիտակցության վրա, և թե ինչպիսին կլինի սերունդը 15 տարի հետո

Ինչպես են ներգործում երեխաների ենթագիտակցության վրա, և թե ինչպիսին կլինի սերունդը 15 տարի հետո
26.03.2026 | 11:34

Դե ինչ, որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե ինչպես են ուզում նորակառույց դպրոցներում ձեր զավակներին կրթել, ներկայացնեմ 6-րդ դասարանի մայրենիի դասագրքից մեկ օրինակ. պահանջվում է լրացնել բաց թողնված տառերը և տեղադրել ընդգծված բառի հականիշը.

«Երկրի վրա հայրենի հողից ավելի ԹԱՆԿ ոչինչ չկա»։ Աշակերտը ԹԱՆԿ բառը պետք է փոխարինի հականիշով՝ ԷԺԱՆ֊ով, ու գրի. «Երկրի վրա հայրենի հողից ավելի ԷԺԱՆ ոչինչ չկա»։ Սա ծածուկ հարձակում է ձեր երեխայի ենթագիտակցության վրա։ Ու որպեսզի ձեր մտքով չանցնի, որ սա պատահականություն է, նույն վարժությունից մեջբերեմ մեկ այլ օրինակ. «ՕՏԱՐ եզերքում անցողիկ են մեր բոլոր կարոտները»։ Պահանջվող տառերը և ընգծված բառի՝ ՕՏԱՐ֊ի հականիշը տեղադրելուց հետո աշակերտը պետք է կարդա. «ՀԱՅՐԵՆԻ եզերքում անցողիկ են մեր բոլոր կարոտները»։ Այսքանը։ Ու դասագրքերում դեռ ինչքա՜ն նմանօրինակ ստոր հարձակումներ կան մեր երեխաների ենթագիտակցության վրա՝ նրանց հոգում հայրենիքի գաղափարը արժեզրկելու նպատակադրմամբ։ Ու եթե կարծում եք, թե այս դասագրքի հեղինակները Ն. Տողանյանը, Լ. Գալստյանը, Մ. Սեփոյանն են, սխալվում եք. նրանք պարզապես «հանձնարարություն» կատարողներ են։

Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

Դիտվել է՝ 5545

Մեկնաբանություններ