«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Փեսացուին այլ բան չէր մնում, քան շնորհավորել սիրահարներին

Փեսացուին այլ բան չէր մնում, քան շնորհավորել սիրահարներին
26.04.2025 | 13:12

Ապրիլի 20-ին արևմտահայ գրականության մեծագույն քերթողներից մեկի՝ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ծննդյան օրն էր՝ 141-րդը:

Ծննդյան ամսաթիվը (ապրիլի 20) հաստատվել է բանաստեղծի կնոջ՝ Արաքսի Վարուժանի հետևյալ տեղեկությամբ.

«Գրիգորի և Թագուհիի ամուսնութենէն երեք տարի վերջը, Զատկի թման իրիկուն (ապրիլն), երբ Գրիգոր Բրգնիքի եկեղեցին Դանիէլ մարգարէի աւետարանը մտիկ կ՛ընէր, իր բարեկամներէն մէկը կու գայ աւետելու որ մանչ զաւակ մը ծնուած է իրեն: Կը վազէ տուն և կը մտադրէ տղուն անունը Դանիէլ դնել»: Աղբյուրը՝ ԳԱԹ, ֆոնդ Դ.Վարուժան:

Այդ օրը, թերևս, ոչ ոք չէր կարող գուշակել, որ սովորական թվացող «մանչը» մի օր դառնալու է իր ժողովրդի ամենահզոր, ամենաոգեղեն պոետներից մեկը՝ իր անվան շուրջ ստեղծելով վարուժանապաշտության մի յուրօրինակ մթնոլորտ:

Չէր կարող գուշակել նաև նրա կյանքի եղերական մայրամուտը...

Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ գրել, դա գիտեն բոլորը:

Դանիել Վարուժանն իր ապագա կնոջը՝ Արաքսիին հանդիպել է, երբ նոր էր վերադարձել Բելգիայի Գենտ համալսարանում ուսանելուց և ֆրանսերենի մասնավոր դասեր էր տալիս հայրենի Բրգնիկում:

Այստեղ էլ սիրահարվել է իր աշակերտուհի Արաքսիին: Դեմ լինելով ուսուցչի հետ ամուսնությանը, ծնողներն աղջկա կամքին հակառակ՝ նրան նշանադրում են Իզմիրցի հարուստ մի գործարանատիրոջ հետ:

Հոգեկան ծանր վիճակում անգամ Վարուժանը չի կորցնում իրեն բնորոշ ազնվությունն ու վեհանձնությունը, ինչը հաստատում է նաև նրա գաղափարակից ընկերներից Տիգրան Փիրանեանը հուշերից մեկում՝ տպագրված 1951-ին («Նաիրի» ամսագիր, հունվար):

«Անգամ մը, երբ չափէն աւելի անհամբերութիւն եւ ջղագրգռութիւն ցոյց կու տար, ըսի.

- Վարուժա՛ն, կուզե՞ս, որ փախցնել տանք Արաքսին գիշերանց իր հոր տունէն:

- Ոհ, ո՛չ, - պատասխանեց,- այդպիսի քայլ մը ստուեր մը պիտի բերէ կուսակցութեանս վրայ, որուն անդամներէն ոմանք գուցէ մեղադրանքի տակ մնան յաչս ժողովրդին.

չեմ փափաքիր, երբեք, որ կուսակցութիւնս յենարան դարձնիմ իմ սրտի գործին»:

Դրաման ավարտվում է նրանով, որ Վարուժանին գրած Արաքսիի նամակը՝ «Ոչ ոք չի կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանէն», հենց նշանադրության օրը ցույց են տալիս փեսացուին:

Վերջինիս այլ բան չէր մնում, քան շնորհավորել սիրահարներին:

Աիդա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ