ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Դիմում հայրենասեր ընդդիմադիր ուժերին

Դիմում հայրենասեր ընդդիմադիր ուժերին
16.02.2026 | 11:28

Իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված նոր քաղաքական օրակարգը, որի շրջանակում հետապնդման է ենթարկվում Հայ Առաքելական Եկեղեցին, առավել վտանգավոր դրսևորում է ստանում Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմամբ։ Մեր համոզմամբ՝ սա սկզբունքորեն դատապարտելի քայլ է։ Վստահ ենք, որ վաղ թե ուշ այն կհանգեցնի իշխանությունների քաղաքական պարտության, քանզի արդարադատությունը կարող է ժամանակավորապես խաթարվել, սակայն այն երբեք չի կարող վերանալ։

Վերոնշյալ արհեստական օրակարգը լայն արձագանք է գտել հանրության տարբեր շերտերում։ Հատկապես նկատելի է ընդդիմադիր դաշտի մի շարք գործիչների ակտիվությունը, որոնք, նախապատրաստվելով հերթական խորհրդարանական ընտրություններին, անտեսում են Հայաստանի առջև ծառացած իրական ու կենսական վտանգները։ Օգտագործելով իրենց հռետորական ողջ պաշարը՝ նրանք քննադատում են իշխանություններին՝ արատավոր քաղաքականության համար, սակայն միաժամանակ ընդունում են պարտադրված խաղի կանոնները և խուսափում կառավարության հրաժարականի պահանջը հստակ քաղաքական օրակարգ դարձնելուց։

Մինչ հանրային ուշադրությունը կենտրոնացված է այս գործընթացների վրա, ստվերում է մնում մեկ այլ կարևոր հանգամանք։ Արհեստականորեն ձևավորված այս օրակարգը կարող է ծառայել առավել լուրջ և հեռահար հետևանքներ ունեցող խնդիրների քողարկմանը՝ այնպիսի գործողությունների, որոնք կարող են պարունակել հայ ազգի շահերի դեմ ուղղված իրական հանցագործության հատկանիշներ։

Խոսքը վերաբերում է Ջերմուկ քաղաքի հետագա ճակատագրին՝ որպես Հայաստանի կուրորտային-առողջարանային կարևորագույն կենտրոններից մեկի։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ամուլսար անվանումով հայտնի տեղանքը, որը դեռ խորհրդային տարիների ուսումնասիրություններով արձանագրվել է որպես ուրանի և ոսկու պաշարներ պարունակող տարածք, փաստացի վերածվել է հանքարդյունաբերական հարթակի։

Միաժամանակ, Անգլիայից ժամանած մասնագետները, ձեռք բերելով Ջերմուկում անշարժ գույք, քայլ առ քայլ ձևափոխում են քաղաքի տնտեսական ուղղվածությունը՝ այն վերածելով արդյունաբերական կենտրոնի։

Հատկանշական է, որ ընդդիմադիր դաշտի այն ներկայացուցիչները, որոնք հաճախ հանդես են գալիս ռուսամետ դիրքորոշմամբ, սակայն, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, ունեն զգալի ֆինանսական մասնակցություն արևմտյան բիզնես նախագծերում, որևէ համարժեք արձագանք չեն տալիս այս խնդրին, որն ունի էկոլոգիական աղետի բոլոր նախանշանները։

Հանրության շրջանում ձևավորվում է համոզմունք, որ Ամուլսարի հարցում նրանց լռությունը կարող է պայմանավորված լինել իշխանությունների հետ ձեռք բերված զակուլիսային պայմանավորվածություններով՝ ապագայում Ազգային ժողովում պատգամավորական մանդատներ ստանալու ակնկալիքով։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դիմում է հայրենասեր ընդդիմադիր ուժերին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու Ամուլսարում հանքարդյունաբերական գործունեությունը դադարեցնելու և Ջերմուկ քաղաքը հնարավոր էկոլոգիական աղետից պաշտպանելու համար։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

15.02.2026 թ.

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ