«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

ԱՄՆ֊ը դեռ որևէ երկիր չի մտել, որ այնտեղ չլինեն ավերածություններ, զոհեր ու խեղված մարդկային ճակատագրեր, չլինեն գաղթականներ ու տարածքային կորուստներ

ԱՄՆ֊ը դեռ որևէ երկիր չի մտել, որ այնտեղ չլինեն ավերածություններ, զոհեր ու խեղված մարդկային ճակատագրեր, չլինեն գաղթականներ ու տարածքային կորուստներ
02.03.2026 | 15:33

Հիացե՜ք, սիրելի ամերիկամետնե՜ր, ԱՄՆ֊ի` Իրանում ցուցադրած մարդասիրության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության նոր դրսևորումներով։

Թեև ԱՄՆ֊ը վերջին տասնամյակներում բազմիցս ապացսւցել է իր «հավատարմությունը» ժողովրդավարության սկզբունքներին և «նվիրվածությունը»` մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության համար հետևողական պայքարի գործին` Վիետնամում, Աֆղանստանում, Իրաքռւմ, Սիրիայում, Հարավսլավիայում, Լիբիայում, Վրաստանում, ՈՒկրանիայում, Արցախում։ Սակայն վերջին ժամանակներս մի նոր որակով են դրսևորվում ամերիկյան ժողովրդավարությունն ու մարդու իրսվունքները, ինչի վկայությունն է ԱՄՆ֊ի ձեռամբ ու նախաձեռնությամբ 2025թ օգոստոսին Վաշինգտոնում միակողմանի շահ հետապնդող, արցախցիների ցեղասպանությամբ ու հայրենազրկմսմբ, հայ ազգի նվաստացմամբ ուղեկցվող խաղաղության` Հայ֊ադրբեջանական պայմանագիր կոչվող և ոչինչ չտվող թղթի կտորը, ինքնիշխան Վենեսուելայի օրինսկան ընտրված նախագահի առևանգումը, Հայաստանում` 2024 թ ԱԺ-ի մոտ տեղի ունեցող խաղաղ ակցիաներին աջակցությունը` ցուցարարների վրա նռնակներ նետելուն հավանություն տալու միջոցով։

Իսկ Իրանում ԱՄՆ ֊ը ցուցադրում է ժողովրդավարության, մարդու իրավունքների աշտպանության ու մարդասիրության մի նոր մակարդակ, մի նոր որակ, խախտելով միջազգային իրավունքի նորմերը հրթիռակոծելով խաղաղասեր ու բարեկամասեր իրանցիների երկիրը։ ԱՄՆ֊ի` մարդու իրավունքների ու ժողովրդավարության շատ լավ տիպիկ օրինակներ են նաև տարբեր ինքնիշխան երկրներում գունավոր հեղափոխությունների իրականացումն ու օրինական իշխանություների տապալումը։ Հասկանալի չէ, թե մեզանից շատերն ինչու՞ են այդքան ոգևորվել Վենսի այցով։ Մենք` հայերս էլ հավատում ենք ու խաբվում, խաբվում ենք ու նորից հավատում։

Ինչպես Հովհաննես Թումանյանը կասեր «Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական- զուտ ազգային օրենք»։

Անշուշտ պետք է բարեկամական հարաբերություններ հաստատել բոլոր երկրների ու ժողովուրդների հետ, այդ թվում նաև ԱՄՆ֊ի ու նրա` մեզ բարեկամ ժողովրդի հետ, որտեղ ապրում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ։ Սակայն պետք է լավ իմանանք, որ ԱՄՆ֊ի գլոբալիստական ծրագրերի նպատակը մեկն է` հեղափոխություններ ու պատերազմներ հրահրելու միջոցով թուլացնել կամ կազմաքանդել մրցակից կամ իր շահերի տիրույթում գտվող երկրները, պահպանել իր միանձնյա գերիշխող դիրքն աշխարհում և տիրանալ այդ երկրների ռեսուրսներին` նախ և առաջ վառիլաքաէներգետիկ ռեսուրսներին և հազվագյուտ համարվող մետաղներին։ ԱՄՆ֊ն էլ դեռ որևէ երկիր չի մտել, որ այնտեղ չլինեն ավերածություններ, զոհեր ու խեղված մարդկային ճակատագրեր, չլինեն գաղթականներ ու տարածքային կորուստներ։ Իսկ մեզանից շատերն էլ անհասկանալիորեն ոգևորված են Վենսի այցով, ակնկալիքներով, թե նա մեզ խաղաղություն ու ներդրումներ է բերել։ Նորից օտարի մեջ ենք փնտրում մեր հաջողություններն ու բարեկեցությունը, մեր կորուստների ու ողբերգությունների պատճառը։ Ինչպես միշտ մեզ խաբում են, թե ներսից, թե դրսից, սիրելի հայրենակիցներ։ Մոռանում ենք, որ հենց Թրամփի կառավարության օրոք սկսվեց 2020թ արցախյան պատերազմը, որ Վաշինգտոնում` Թրամփի ձեռամբ ստորագրվեց ու թուրանական միջանցք բացվեց Հայաստանի տարածքով և Հայաստանի միակողմանի զիջումներով պարտադրվեց ոչինչ չտվող պայմանագիր կոչված թղթի կտորը։

Իսկ ոգևորվել պետք չէ Վենսի այցով, ոգևորությունն էլ մեր ներսում, մեր հոգու խորքում պետք է փնտրենք, մեր հայրենասիրության, պայքարելու ընդունակ մեր ոգու, մեր առաքինությունների ու մեր համերաշխության և իմաստնության մեջ պետք է փնտրենք, ազգային ու իր ժողովրդին սիրող, իմաստուն և նվիրյալ կառավարություն ունենալու մեջ պետք է փնտրենք։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 208

Մեկնաբանություններ