Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Պատրաստվենք շարունակական ցնցումների ու պետականության հոգեվարքի

Պատրաստվենք շարունակական ցնցումների ու պետականության հոգեվարքի
08.06.2026 | 23:53

Ուզում եք՝ նեղացեք, ուզում եք՝ ոչ: Բայց շատ տխուր է, որ չունեք «պլան Բ», չունեք գոնե մի փոքր համարձակություն, գոնե մի քիչ արկածախնդրություն:

Էսպես դուք կարող եք անընդհատ գնալ ընտրությունների ու ու անդադար պարտվել:

Ծիծաղելի էր մտածել, որ ընդդիմադիրները իսկականից ուզում են ընտրություններով իշխանափոխության հասնել: Բայց պարզվում է, որ մեր ընդդիմադիր ուժերը անկեղծորեն հենց միայն դրա վրա էին «ստավկա արել»: Համենայն դեպս, ամեն գնով ու բոլոր հնարավոր միջոցներով չեն ձգտելու իշխանափոխության: Դա պարզ էր արդեն ընտրարշավի կեսերից:

Հասկանալի դարձավ, որ ընդդիմությունը չի փորձելու հասնել իշխանափոխության, որովհետև վստահ է, որ նիկոլը նույնիսկ 40 տոկոս չի հավաքի, երկրորդը՝ դրանից հետո ստիպված կլինի հեռանալ:

Շատ ծիծաղելի է: Բայց շարունակ ծաղրական ակնարկների առարկա դարձող նիկոլը բոլորին մատ արեց: Ինքը բռնեց ու գիշերվա 2-ին, երբ դեռ իսկի 100 փոքր տեղամասերի արդյունքները չէին հաղորդել, ինքնահռչակվեց հաղթած:

Իսկ ընդդիմությունը իսկի հունիսի 8-ի կեսօրի վրա կես հատիկ միտինգ չէր նախատեսել:

Նիկոլի Վահագը ինչ ուզեց՝ նկարեց: Հնարավոր է, Նիկոլն իսկապես էլ 40 տոկոս չի հավաքել: Բայց դա արդեն ո՞ւմ է հետաքրքիր:

Հիմա ընդդիմադիրները խոսում են վիճարկելու մասին: Դե ջանջալ ու քնեցնող պրոցես է: Շատ դանդաղ: Մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա: Էլ չեմ ասում, որ ծիծաղելի է վիճարկել քվեարկության արդյունքները... ՔՊ վարչության ֆիլիալում, որին դեռ «սահմանադրական դատարան» են ասում:

Ցավոք ես իրավացի էի. 1990 թվականից հետո Հայաստանում ԵՐԲԵՔ ընտրություններով իշխանություն չի փոխվել: Բայց չկրկնեմ իմ իսկ ասածները:

Իսկ ժողովուրդը իր ակտիվությունը դրսևորեց, գնաց քվեարկության:

Անկասկած, հարյուր հազարավորներ եղել են, որ նիկոլ են ընտրել: Խորապես թքած ունեմ, թե ինչից ելնելով (պաշտոնիկ, լափ, փող, կաշառք, ձրի օպերացիա և այլն) են այդպես վարվել:

Այդ առումով, կարծում եմ, իզուր էին անհանգստությունները, թե ալիևը 300 հազար ադրբեջանցիների բնակեցման պահանջ է դրել: Այդ պահանջը, դատելով քվեարկությունից, բովանդակային առումով արդեն կատարված է: Չնայած, չեմ պատկերացնում, որ ադրբեջանական հանրությունը այդքան անորակ է. նրանք իրենց նիկոլանմանն ունեցել են, մի տարի հանդուրժեցին, ապա ՝ ռադ արեցին: Էնպես որ, էդ հարցում էլ թուրքին անգամներով զիջում ենք...

Դե ինչ, պատրաստվենք շարունակական ցնցումների ու պետականության հոգեվարքի, որը կարող է տևել մինչև 1 տարի, գուցե մի քիչ երկար: Չնայած, նման խալխին պետականություն չի էլ հասնում...

Բայց ինձ համար արդեն միևնույնն է: Ինչ ուզում է՝ լինի:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ