Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Կատարվե՜ց

Կատարվե՜ց
25.09.2014 | 12:28

Կատարվե՜ց, կատարվե՜ց. Սուրեն Խաչատրյանի փափագն իրականացավ։ Մի քանի րոպե առաջ կառավարությունը հաստատեց Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունը Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Եվ ոչինչ, որ ժողովուրդը դեմ է, և ոչինչ, որ այս պահին դատական գործընթացում է Սուրիկ Խաչատրյանի որդին, և ոչինչ որ...
Սա՛ է մեր երկիրը, սրա՛նք են մեր «արժեքները»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ