ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Բայքերների «խրախճանքը»

Բայքերների «խրախճանքը»
31.07.2015 | 01:37

«Անհնար է, անընդհատ լարվածության մեջ ենք, քնել չենք կարողանում։ Չի կարելի՞ մրցավազքի մեջ մտնել բնակելի տարածքներից հեռու։ Մինչև ե՞րբ պետք է շարունակվի այս անօրինությունը»,- խմբագրություն բողոք էին ներկայացրել Մաշտոցի պողոտայի մի շարք բնակիչներ։
Խնդիրն այն է, որ ամեն օր կեսգիշերից հետո ակտիվանում են բայքերները, նրանց մոտոցիկլետների շարժիչների հռնդյունով, որպես կանոն, մրցավազք են կազմակերպում բնակելի շենքերի տարածքներում։ Բոլորովին դեմ չլինելով նրանց «գաղափարախոսությանը», ուզում ենք հիշեցնել, որ յուրաքանչյուր մարդու ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի իրավունքը։ Եվ մարդկանց շրջապատում մրցավազք կազմակերպելը, կարծում ենք, ավելի շատ «ես»-ի ցուցադրում է, քան ազատ սլանալու ցանկություն։ Եվ եթե ոմանք մոռացել են, ապա հիշեցնենք, որ կեսգիշերից հետո արգելված են անգամ հրավառությունները` քաղաքացիների հանգստի իրավունքը պահպանելու նպատակով։ Ի դեպ, եթե նշենք, որ ոչ միայն բայքերները, այլև շարքային մոտոցիկլիստները իրենց «թափը» ցուցադրում են անգամ ցերեկային ժամերին, ինչն անակնկալի է բերում վարորդներին և հետիոտնին, ստեղծելով վթարային իրավիճակ, ապա խնդիրն օրենքով կարգավորելու անհրաժեշտությունը պարզորոշ է դառնում։ Սպասել, որ վերջիններիս ինքնագիտակցությունը կարթնանա, և որևէ բան կփոխվի, միամտություն կլիներ։ Բայց եթե ճանապարհային ոստիկանությունը փորձի օրենքով «արթնացնել» նրանց ինքնագիտակցությունը, խոշոր հարված հասցնելով նրանց գրպանին, ապա, կարծում ենք, նրանք անմիջապես կսթափվեն։ Ի՞նչ է մտածում այս մասին ճանապարհային ոստիկանությունը։ Երևի թե կպարզենք արձակուրդից հետո, ամեն դեպքում, մենք գրավոր մեր հարցն ուղղել ենք ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Մուրադյանին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ