Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Դուք մեղք չունեք, ձեզ պաշտոն նվիրողներն են մեղավոր

Դուք մեղք չունեք, ձեզ պաշտոն նվիրողներն են մեղավոր
24.08.2023 | 19:29

Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք Արցախում ստեղծված ներկա իրավիճակի, հերթական քայլերի ու սպասվող արդյունքի կապակցությամբ։

Այդ քայլերը, գործողություններն ընթանում են ճանապարհային քարտեզի հիման վրա՝ սկսած այն պահից, երբ ձեր կողմից իշխանական աթոռներին նստեցրած մի քանի հոգի իրենց յուրացրած, ձեռք բերած, նվեր ստացած բիզնեսները «ցրում» էին՝ վաճառում,

մինչ «Արցախը Հայաստան է, ու վերջ» ասելը:

Չե՞ք զգում, որ ըստ ծրագրվածի, քայլ առ քայլ, հետևողական, առանց հաշվի առնելու հասարակ արցախցու, քաղաքացու ապագան, շահերը, բարոյական, նյութական կորուստներն ու առողջությունը, գնում են դեպի թուրքերը:

Պարտքի տակ են, պարտավորվա՛ծ:

Ես նաև զարմացած չեմ ո՛չ Սյունիքի, և ո՛չ էլ այս առաջիկա ընտրությունների առնչությամբ, ու այդ մասին գրել եմ։

Ոչ միայն զարմացած չեմ, այլ գրեթե գիտեի, թե որ ուժերն են բացահայտ կամ այլ կերպ մասնակցելու կամ էլ օժանդակելու:

Իսկ Արայիկի «գվարդիականներին» էլ ասեք՝ եթե այդքան «դուխով» եք, հարձակվեք ձեր արևելյան բարեկամների վրա:

Թե բա՝ աշխարհազոր՝ ռուսախոս․․․

Դուք մեղք չունեք, ձեզ ժամանակին մարդատեղ դնողները, ձեզ վստահողները, ձեզ պաշտոն նվիրողները, ձեզ ընտրողներն են մեղավոր:

Արայի՛կ, հիմա դու վրանու՞մ ես դեռ, թե՞ աշխատասենյակում:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2569

Մեկնաբանություններ