Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Մի ֆաբերժե ձվի պատմություն

Մի ֆաբերժե ձվի պատմություն
22.08.2025 | 11:52

2023-ի ապրիլին վարչապետին ենթակա ԱԱԾ-ն արգելափակեց Վիվա ՄՏՍ-ի վաճառքի գործարքը, ասելով, որ դրա վաճառքը ազգային անվտանգության սպառնալիք է։

2024-ի փետրվարին ԱԱԾ-ն փոխեց դիրքորոշումը ու այդ նույն գնորդին վաճառքը արդեն սպառնալիք չէր համարում։

Կառավարությունը գործարքից 20% փայ ստացավ ՄՏՍ-ում և ակնարկում էր.

«Այ հիմա, որ կառավարությունը բաժնետեր է` ռիսկերը կվերահսկվեն»։

2025-ի օգոստոսին կառավարությունը որոշեց համաձայնություն տալ 50 միլիոն դոլարով այդ փայը հետ վաճառել նույն գնորդ-նվիրատուին ու դուրս գալ ընկերության կառավարումից։

Հիմա, երբ մաքրում ես էս պատմության մեջի ողջ ջուրը` մաքուր նստվածքն այն է, որ կառավարությունը արգելափակել է շուկայական գործարքը մտացածին պատճառով, հետո 50 միլիոն դոլարի դիմաց վերացրել խոչընդոտը։

Հիմա կասեք, բայց չէ՞ որ էդ 50 միլիոնը տուն չեն տանում, այլ բերում են բյուջե։ Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ, օրինակ, միայն ԱՆԻՖ-ի խողովակով բյուջեից հոդս ցնդած փողը 50 միլիոն դոլար է, ու դա դեռ ընդամենը մի խողովակն է։

Մենք իհարկե սովորել էինք Հովիկ Աբրահամյանի պարզ-վճիտ սխեմաներին ու կոռուպցիան մենակ էդպես ենք պատկերացնում, բայց հրապարակ են մտնում բոլորովին նոր թալանչիներ, որոնք շատ ավելի բարդ ու համբերատար սխեմաներ գիտեն փողը ճիշտ տեղ հասցնելու համար։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2588

Մեկնաբանություններ