ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Վերջերս ադրբեջանցիները ցամաքեցրել են Արծվաշենի ջրանցքը

Վերջերս ադրբեջանցիները ցամաքեցրել են Արծվաշենի ջրանցքը
31.08.2025 | 11:07

Ինչպիսի՞ն պետք է լինի պաշտոնական Երևանի արձագանքը:

Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, ապա այս փաստով առնվազն պետք է քրեական վարույթ նախաձեռնվեր: Եվ ոչ միայն այս փաստով:

Արծվաշենում քանդվել է սբ Հովհաննես եկեցեցին, Մուղնիխաչը: Հատուկ եմ նշում հենց այդ օբյեկտների անվանումները, քանզի Արծվաշենի սբ Հովհաննես եկեղեցին, Մուղնիխաչն ու Արծվաշենի ջրանցքը, որպես «ՀՀ աշխարհագրական օբյեկտներ» ընդգրկված են ՀՀ պաշտոնական փաստաթղթերում, մասնավորապես` ՀՀ Կառավարության 21.12.2006թ 1905-Ն և 02.04.2009թ 377-Ն որոշումներում: Դա նշանակում է, որ Արծվաշենի սբ Հովհաննես եկեղեցին, Մուղնիխաչն ու Արծվաշենի ջրանցքը գտնվում են ՀՀ պաշտպանության ներքո: Ենթադրաբար` Արծվաշենի սբ Հովհաննես եկեղեցին, Մուղնիխաչն ադրբեջանցիները քանդել են 90-ականներին:

Սակայն, դա ի՞նչ կապ ունի:

Չգիտեի՞ք: Դե, իմացեք:

Բացի դրանից` Արծվաշենի ջրանցքը հո վերջերս են ցամաքեցրել: Առավելագույնը` 1-2 ամիս առաջ:

Ի՞նչ կլինի, եթե անհայտ անձինք քանդեն Երևանի սբ Սարգիս եկեղեցին: Իհարկե, քրեական վարույթ կնախաձեռնվի, ենթադրյալ հանցագործների որոնում կհայտարարվի: Իսկ, եթե վերջիններիս երկար ժամանակ չգտնեն, ապա քրեական վարույթը ժամանակավորապես կկասեցվի մինչև հանցագործների հայտնաբերումը:

Հիմա, ի՞նչ տարբերություն Երևանի սբ Սարգիս և Արծվաշենի սբ Հովհաննես եկեղեցիների կարգավիճակի միջև: Կամ` կարգավիճակային ի՞նչ տարբերություն Հրազդանի և Արծվաշենի ջրանցքների միջև: Երկու դեպքում էլ գործում են ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները:

Այսինքն, այնպես, ինչպես Մեղրիի, Տաշիրի կամ Աբովյանի դեպքում, ՀՀ Քննչական կոմիտեն պարտավոր է համարժեք արձագանքել Արծվաշենում տեղի ունեցող հանցագործություններին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ

iv>