Հաշվի առնելով միջազգային թերևս աննախադեպ լարված ու գնալով լարվող իրավիճակը, Երրորդ համաշխարհային պատերազմի վերահաս վտանգը, «Буревестник» հրթիռի վերաբերյալ Կրեմլի և Մոսկվայի երեկվա հայտարարությունները, որոնք հզոր ազդանշան էին ԱՄՆ- ին ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքին, ճիշտ ժամանակին էին: Բայց նախ այն մասին, թե ինչ է ասել ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը:
Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է
Ստեպաշինը հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է, բայց հիբրիդային տեսքով:
«Նույնիսկ Կարիբյան ճգնաժամը, նույնիսկ Վիետնամական արշավը, պատերազմը Աֆղանստանում, Խորհրդային Միության փլուզումը, ՆԱՏՕ – ի բլոկի ընդլայնումը դեպի արևելք՝ այս ամենը դժվար էր, հատկապես մեր երկրի համար,- «РИА новости»- ի տեղեկացմամբ, հայտարարել է Ստեպաշինը ժողովրդական դիվանագիտության 100 -ամյակին նվիրված համագործակցության միջազգային համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։- Բայց երբ մենք այսօր խոսում ենք այն մասին, որ կանգնած ենք Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին, որպես ռազմական մարդ, ուզում եմ ասել, որ այն, ըստ էության, առայժմ հիբրիդային տարբերակով արդեն սկսվել է»:
Վերոնշյալ անհերքելի ճշմարտության արձանագրմամբ կառավարության նախկին ղեկավարը փաստել է, որ մարդկությունը մոտեցել է վերջին տասնամյակների ընթացքում ամենավտանգավոր սահմանագծին:
Ահա ճշմարտությունը ներկայացնող ևս մեկ կարևոր դիտարկում. Ստեպաշինի խոսքով, որը փոխանցել է Life.ru- ն , ներկայիս դիմակայությունը սոսկ հակամարտություն չէ Ուկրաինայում, այլ գաղափարախոսությունների գլոբալ պայքար, որտեղ վտանգված է ամբողջ բազմաբևեռ աշխարհի ապագան:
Այսինքն՝ գաղափարախոսությունների, հավելենք՝ արժեհամակարգի և հակաարժեհամակարգի ներկայիս գլոբալ պայքարում վտանգված է բոլոր այն պետությունների ապագան, անկախությունը և ինքնիշխանությունը, որոնք բազմաբևեռ աշխարհի կողմնակից են ու, բնականաբար, դեմ են ԱՄՆ- ի, նրա գլխավորած հավաքական Արևմուտքի նպատակը հանդիսացող միաբևեռ աշխարհին, դրանից բխող աշխարհակարգին:
Կառավարության նախկին ղեկավարն ընդգծել է, որ նացիստական Գերմանիայի ժամանակներից ի վեր, Ռուսաստանը և նրա դաշնակիցներն առաջին անգամ բախվել են ագրեսիայի ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ:
Ուշադրություն դարձրեք օգտագործված բառերին. ագրեսիան ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև նրա դաշնակիցների դեմ է իրականացվում, այսինքն նաև՝ հայերիս: Չշփոթել Հայաստանի իշխանությունը զավթած Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) հետ, որոնք ճիշտ հակառակ՝ քաղաքակիրթ աշխարհի դեմ բազմաբնույթ (ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր, տեղեկատվական և այլն) ագրեսիա իրականացնող Արևմուտքի ճամբարում են գտնվում): Հովհանավանքում երեկ տեղի ունեցածը պետք է դիտարկել հենց այս համատեքստում:
ՌԴ նախկին վարչապետը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները փորձում են «ծնկի բերել» անկախ պետություններին (նշենք նրանցից հիմնականների անվանումները՝ Ռուսաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Իրան, Վենեսուելա, Բրազիլիա…), սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվի։
«Ես ուզում եմ ձեզ անկեղծորեն ասել որպես ռուս մարդ, որպես խորհրդային մարդ, որպես մարդ, ով սիրում է իր հայրենիքը. մենք չենք պարտվի։ Հավատացեք ինձ»,- «РИА новости»- ի տեղեկացմամբ, հայտարարել է Ստեպաշինը՝ դիմելով համաժողովի մասնակիցներին և նշել, որ ոչ բարեկամ են լինում ոչ թե ժողովուրդները, այլ քաղաքական գործիչները։
Նրա խոսքով ՝ հենց հիմա է որոշվում, թե ինչպիսին կլինի 21- րդ դարը՝ թշնամական և միաբևեռ, թե ազատ և արդար:
Ավելի վաղ Life.ru- ն գրել էր, որ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը բացահայտել է, թե ինչպես է ՆԱՏՕ- ն պատրաստվում Ռուսաստանի հետ պատերազմի։ Դաշինքը մեծացնում է զենքի արտադրությունը և արագացնում ույզները վստահ են, որ «Եվրոպայի պաշտպանության» մասին խոսակցությունների քողի տակ Արևմուտքը սրընթաց զինվում է Մոսկվայի դեմ։
Աշխարհը դեռ այսպիսի հրթիռ, այսպիսի զենք չի տեսել
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ շնորհավորել է Ռուսաստանի բարեկամներին՝ անսահմանափակ հեռահարությամբ «Буревестник» նոր թևավոր հրթիռի հաջող փորձարկումների կապակցությամբ:
«Շնորհավորում ենք Ռուսաստանի բոլոր բարեկամներին միջուկային շարժիչով և մարտական մասով անսահմանափակ հեռահարության «Буревестник» թևավոր հրթիռի հաջող փորձարկման կապակցությամբ»,- գրել է Մեդվեդեւը X սոցցանցի իր էջում:
Կիրակի օրը, գտնվելով Միացյալ զորախմբի շտաբում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Буревестник» թևավոր հրթիռի փորձարկումների ավարտի մասին, որն ունի թռիչքի անսահմանափակ հեռահարություն: Ավելի ուշ Ռուսաստանի ղեկավարը հանձնարարել է սկսել ենթակառուցվածքի նախապատրաստումը ՌԴ ԶՈւ կազմում «Буревестник»- ի տեղակայման համար։ Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է դրա կիրառման հնարավոր եղանակները հաստատելու անհրաժեշտությունը։
Ավելի ուշ «Կոմսոմոլսկայա պրավդայի» ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը հայտարարել է, որ նման հրթիռը կարող է տասնամյակներ շարունակ թռչել երկրի վրայով։
Միդլբերի ամերիկյան քոլեջի միջուկային չտարածման հարցերով փորձագետ Ջեֆրի Լյուիսի կարծիքով, «Буревестник» թևավոր հրթիռը, որի հաջող փորձարկման մասին ՌԴ իշխանությունները հայտնել են կիրակի օրը, գիտական ֆանտաստիկայի բնագավառի զենք է:
«Սա ևս մեկ զենք է գիտական ֆանտաստիկայի ոլորտից»,- «РИА Новости»– ի փոխանցմամբ , Լյուիսի խոսքն է մեջբերել «New York Times»- ը:
Փորձագետը հավելել է, որ «Буревестник»- ի փորձարկման մասին հաղորդագրությունները պետք է անհանգստություն առաջացնեն, սակայն չի նշել, թե ում մոտ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ միջուկային էներգետիկ կայանքով «Буревестник» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի փորձարկումներն հաջողությամբ ավարտվել են: «Буревестник» միջուկային շարժիչով թևավոր հրթիռը ցուցադրել է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության միջոցները շրջանցելու բարձր հնարավորություններ, Ռուսաստանի նախագահին զեկուցել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Նա նշել է, որ թևավոր հրթիռը փորձնական թռիչք է կատարել 14 000 կիլոմետր, և դա դեռ սահմանը չէ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան