Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Կատարվողի համար իր մեղքի բաժինն ունի նաև Արցախի «նախագահը»

Կատարվողի համար իր մեղքի բաժինն ունի նաև Արցախի «նախագահը»
21.07.2023 | 13:52

Ես շրջափակման առաջին ժամերից ասել եմ և հիմա էլ կրկնում եմ` կտրուկ քայլերի պետք էր գնալ դեկտեմբերի 12-ին։

Այն ժամանակ ճանապարհին դեռ ընդամենը մի քանի

ուսանող-ակտիվիստ «բնապահպաններ» էին:

Անիմաստ ժամանակ ձգեցիք. և՛ ձեր անգործությունը, և՛ անողնաշար լինելը պատճառաբանեցիք իբր «դե էսա ռուսները չեն թողնի,միջազգային հանրությունը չի թողնի, մի ժամից էսա կբացեն » և այլն…

Ե՞վ…բացեցի՞ն ճանապարհը, թե՞ փոխարենը բերեցին և դեռ մի հատ էլ ապօրինի անցակետ տեղադրեցին և լիակատար շրջափակման մեջ գցեցին երկիրը։

Եվ այստեղ կատարվողի համար իր մեղքի բաժինն ունի նաև Արցախի «նախագահը»։

Նա շատ բան կարող էր (և այժմ էլ կարող է) անել բայց չի անում…

Արշակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5975

Մեկնաբանություններ