Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է հետևողական ջանքեր գործադրել՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է հետևողական ջանքեր գործադրել՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի
05.02.2026 | 21:49

Հայտարարություն

Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։

Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ