Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Հայ-թրքական dostluk քարոզող աժ պատգամավոր Մարիա Կարապետյանին և պատմաբան Լիլիթ Մկրտչյանին ի գիտություն

Հայ-թրքական dostluk քարոզող աժ պատգամավոր Մարիա Կարապետյանին և պատմաբան Լիլիթ Մկրտչյանին ի գիտություն
17.08.2026 | 16:19

Խարբերդից 5 կմ հեռու, Մեզիրե (Մամուրեթ-ուլ-Ազիզ) քաղաքում գտնվում էր Ֆաբրիկատորյան հինգ եղբայրների տեքստիլ ֆաբրիկան: Եղբայրներն ապրում էին կողք-կողքի, իրենց ընտանիքներով՝ 50 հոգի: 1915-ին թուրքերը բոլորին ոչնչացրեցին, ֆաբրիկան պետականացրին, իսկ Խարբերդի նահանգապետը բռնագրավեց նրանց տները: Ողջ մնացին հարսներից մեկը՝ Փայլածու Ֆաբրիկատորյանը և նրա տագրերից մեկի երկու մանչուկները:

Փայլածուն մանրամասն շարադրել է իր փրկությունն այն գեհենից, որի միջով անցել է, ապա վերջում՝ որպես հետգրություն, հավելել. ՛՛Անիծուած լինին այս կարդացող անձերը ցեղից ցեղ, որ վրէժ չլուծեն: Գուցէ համարեն մեզ խելագարներ կամ ոճրագործներ: Այն, որ մենք տեսանք, այն կեանքը, որ մենք ապրեցանք, չի կարող գտնուիլ մի մարդ, նոյնիսկ կմախքներէն, որ վրէժ չաղաղակէ: Կրկին կը կրկնիմ՝ անիծեալ ըլլայ ցեղից ցեղ՛՛:

Այսքանից հետո ինձ մի հարց է հետաքրքրում՝ Կարապետ և Մկրտիչ սրբերի անուններով ազգանուն կրողնե՞րն են հայ կին, թե՞ օտարահունչ ազգանվամբ Փայլածուն:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

14․08․2020 թ․

Անահիտ Հակոբջանյանի ՖԲ էջից

Դիտվել է՝ 4939

Մեկնաբանություններ