Տրանպորտը թանկացրին, գույքահարկը թանկացրին, աղբահանությունը թանկացրին, տուգանքները թանկացրին, արտաքին պարտքը գրեթե կրկնապատկեցին, Արցախը հանձնեցին, միջանցքը տվեցին, երկիրը խաչմերուկ դարձրեցին, շրջակա միջավայրն աղտոտեցին, ծառերը կտրեցին ...
Շենգավիթի ջրանցքն անցնում է Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի նստավայրի անմիջական հարևանությամբ: Այն աշխատակազմի, որն իր պաշտոնական էջում բնակիչներին պարբերաբար հիշեցնում է գույքահարկի, աղբահանության և այլ վճարումները ժամանակին կատարելու մասին: Մտքի տարօրինակ թռիչք ունեն Շենգավիթի աշխատակազմի ներկայացուցիչները: Փաստորեն, վերջիններս, իրենց առանձնասենյակների պատուհաններից նայելով Շենգավիթի երբեմնի ջրանցքին, մտաբերում են բնակիչների չվճարված գույքահարկն ու աղբահանության գումարը:
Կարեն Հեքիմյան