Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Էրդողանը, ով իրեն համարում է Աթաթուրքի գաղափարական հետևորդը, «փափուկ ուժի» կիրառմամբ քայլ-քայլ գնում է առաջ

Էրդողանը, ով իրեն համարում է Աթաթուրքի գաղափարական հետևորդը, «փափուկ ուժի» կիրառմամբ քայլ-քայլ գնում է առաջ
21.11.2025 | 17:07

Լրատվականներում տեղեկություն տարածվեց, համաձայն որի, Թուրքիայի դպրոցական դասագրքերում «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինվելու է «Թուրքիստանով», այսինքն, պանթյուրքիզմի տեսությունը, որն ավելի քան 130 տարի առաջ ստեղծվել էր և նպատակ ուներ միավորել ողջ թյուրքական աշխարհը, արդեն քայլ առ քայլ դառնում է «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն։

Ըստ էության՝ Թուրքիան այս գործընթացում լոկոմոտիվի դեր է ստնձնել և փորձում է Գեոքալփի թեզերը կյանքի կոչել։ Էրդողանը, ով իրեն համարում է Աթաթուրքի իրավահաջորդն ու նրա գաղափարական հետևորդը, այսօր «փափուկ ուժի» կիրառմամբ հանգիստ քայլ-քայլ գնում է առաջ։

Փաստացի՝ թյուրքական նարատիվի առանցքային նպատակն է ամրապնդել թյուրքական աշխարհի ներքին կապերը, այդ թվում՝ ընդհանուր պատմության, գրականության, քարտեզների և այբուբենի ստեղծումը։ Ի դեպ՝ դեռևս հոկտեմբերին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության վեհաժողովում թյուրք առաջնորդները ներկայացրել են ընդհանուր թյուրքական այբուբենը՝ 34 տառից կազմված, որը կոչված է մեկտեղել լեզուները, ամրապնդել մշակութային կապերը և խթանել թվային նորարարությունները թյուրքական աշխարհում։

Բնականաբար, այս գործընթացում առանցքային է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», և Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում են, որպեսզի այն օր առաջ դառնա գործող իրականություն։ Դե, իսկ քանի որ Հայաստանում ունեն Նիկոլի նման կերպար, ով հայտարարում է, թե «խաղաղության հանգույցը խոչընդոտ չէ Թուրանի ճանապարհի համար, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե ջրային ուղի լինի, մենք բոլորս միասին կկարողանանք խմել այս ջուրը», բոլոր նախապայմաններն առկա են, որ «Մեծ Թուրանը» դառնա իրականություն։

Հիմա ասում եմ՝ դե պատրաստվի՛ր, որ այդ ջուրն առաջիկայում գլխահակ խմելու ես, քանի որ դա էլ է քո առանցքային առաքելություններից մեկը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3878

Մեկնաբանություններ