Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Քաղաքականությամբ չես զբաղվում, գոնե քաղաքացի էլ չե՞ս

Քաղաքականությամբ չես զբաղվում, գոնե քաղաքացի էլ չե՞ս
29.12.2022 | 08:24

Վերջերս հարցազրույցում Սյունիքի ու Ջերմուկի պատերազմական դեպքերից (դեռ մեջն էինք) կարծիք հարցրի մեկից:
Խայծը զգաց ու ապշելու ճարպկությամբ խուսանավեց. բացատրեց երկիր մոլորակի ու նրա պատմության բնույթով. նրանց բնույթն է այդպիսին՝ պատերազմներ ու խաղաղ շրջան, նորից պատերազմներ…


Եվ սա ասում էր՝ չասեմ հոգևոր ինչ կարևոր կառույց զբաղեցնող անձը:
Այսպիսին են մեր գրեթե բոլոր մտավորականները, տեղից վերկացող՝ գրող ու բանաստեղծ հորջորջվողները, մանկավարժները, պետական ծառայող-մառայող, անկարծիք, չը՛քաղաքացի ու դատարկ տեղ:
Իմիտացիաներով, բնազդաբար ապրող զանգված ենք դարձել. նախրապանին վնաս չի:
Մեռա թասիբի գցելով՝ դու հեչ քաղաքացի էլ չե՞ս, ու բացատրել, օրինակ ցույց տալ, թե ի՛նչ է քաղաքականությունը, և ի՛նչ է քաղաքացին. երբեմն էլ ոգևորել, դրդել՝ հայ լինելու, ախր, այ տնաշեն, դա հեչ կապ չունի քաղաքականության հետ, ազատ խոսիր, ոչ ոք քեզ չի սպանի՝ քաղաքացի լինելուդ համար:


Լրագրողի օրն էլ մի օր չէ, ստիպված է դիմել հազար ու մի խորամանկության, զրուցակցի հետույքափրկության՝ մի ողորմելի կարծիք պոկելու համար, հույս տալ ու հիշեցնել, թե իբր՝ ինքը հայ է:
Սև լիներ էն օրը, որ լրագրող դարձա, ամենաանշնորհակալ գործը:
Նորմալ մարդը պիտի միայն ստյուարդեսուհի դառնար, կամ՝ օդաչու, ամպերի հետ զրուցեր...
Ամենավաղ երազանքս էր:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 19916

Մեկնաբանություններ