Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայն այսքան անճար ու անտե՞ր

Հայն այսքան անճար ու անտե՞ր
06.05.2025 | 11:20

Այսօր պատմական հայկական աշխարհի մի փոքրիկ մնացյալ հատվածում դեպքերն այնքան մեր դեմ ու արագ են զարգանում, որ ոչ միայն մտածող հայը, այլև կողքից նայող օտարականը, այդ թվում նաև՝ հարևան, բայց ոչ բարեկամ որոշ ժողովուրդներ, զարմանք են ապրում. հայն այսքան անճար ու անտե՞ր... Այնքան անճար ու անտեր, որ անգամ չի եղել հարյուրամյակներով պետականությունից զրկված վիճակո՞ւմ:

Սա, իրոք, ողբերգություն է, ազգային ողբերգություն, որն ավա՜ղ, արդյունք է ոչ այնքան արտաքին ազդեցության, որքան ներսում տիրող իշխանական ու ընդդիմադիր համատարած քաոսի:

Տպավորությունն այնպիսին է, որ գիտակցված, թե չգիտակցված, բոլորը լծված են մի գործի, և այդ գործը ոչ թե սեփական հիվանդությունն ախտորոշելն ու բուժելն է, այլ հայրենիքի հերթական ու, թերևս, մնացյալ մասը հուղարկավորելու համար դագաղ պատրաստելը...

Կներեք, որքան էլ դաժան ու խիստ, բայց սա է իմ տպավորությունը, մանավանդ, որ մեր աչքի առաջ է Արցախի հետ կատարվածն ու կատարվողը:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2476

Մեկնաբանություններ