Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Առկա պայմաններում իմպիչմենթը ոչ այլ ինչ է, քան մկանների անարդյունք ցուցադրում

Առկա պայմաններում իմպիչմենթը ոչ այլ ինչ է, քան  մկանների անարդյունք ցուցադրում
26.05.2025 | 20:24

Հայկական իրականության ներկա վիճակում, երբ օրենսդիր մարմնի իշխող մեծամասնությունը տարիներով անհաղորդ է երկրի հետ կատարվող կործանարար անկմանը և կուրորեն պաշտպանում է այդ ընթացքն առաջնորդող իր քաղաքական ղեկավարին, որքանով էլ ցավալի, բայց նման պայմաններում օրակարգ բերված իմպիչմենթը ոչ այլ ինչ է, քան սոսկ մկանների անարդյունք ցուցադրում:

Նիկոլի Հայաստանում անվստահության գործընթաց սկսելն ու իրականացնելն անարդյունք է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ հավաքական ընդդիմությունը, ներիշխանական ճակատում ճեղքեր փնտրելու փոխարեն, զբաղված է սեփական թևերի բևեռացմամբ:

Քաղաքակիրթ հասարակությունների պարագայում իմպիչմենթը ենթադրում է ոչ միայն ընդդիմության կողմից ներկայացվող միակողմանի պահանջ (անգամ, եթե այն վայելում է բազմահազար զանգվածների համակրանքն ու աջակցությունը), այլ նաև իշխող ուժի շարքերում առկա հակասություններ:

Հ.Գ. Արցախը երբեք չէինք կորցնի, եթե թշնամին ապավիներ միայն զենքի ուժին, այլ ոչ՝ նաև օգտվեր մեր ներքին հակասություններից:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 3324

Մեկնաբանություններ