«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Հայաստանի պետբյուջեն շարունակում է մնալ «ծակ տակառ»

Հայաստանի պետբյուջեն շարունակում է մնալ «ծակ տակառ»
31.10.2025 | 17:05

Ինն ամսում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները մուծել են 1,4 տրիլիոն դրամ հարկ։ Հարկերի շատ հավաքելն այդքան կարևոր չէ, եթե Հայաստանի պետբյուջեն շարունակում է մնալ «ծակ տակառ», որտեղից փողերը շարունակում են անխնա հոսել, մսխվել պաշտոնյաների անխիղճ պարգևատրումների, նրանց համար ծառայողական նոր, թանկ ավտոմեքենաներ գնելու, իշխանավորների արտասահմանյան թանկ վոյաժների, կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող, իշխանության յուրայինների ընկերություններից հրատապ մեկ անձից գնումների․ «տժժալու» զանազան ֆեստիվառների վրա։

Հայաստանի տնտեսության խոցելի կողմերը՝ խոշոր հարկատուները կենտրոնացած են միայն Երևանում, խոշոր հարկատուների մեջ մեծ տեղ ունեն առևտրի, սպասարկման, շինարարական ընկերությունները։ ՔՊ-ական իշխանությունը անցած յոթուկես տարում այդպես էլ տնտեսական խոշոր ծրագրեր չիրականացրեց, Նիկոլ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխություն կոչվածը սահմանափակվեց ՀԴՄ-ների չկայացած դիկտատուրայով, հին ավտոմեքենաների կմախքների հավաքումով, անգլերենի իմացությամբ մոշի աճեցմամբ, սակավաթիվ «խելացի անասնագոմերով», ինտենսիվ այգիներով։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ ձեզնից Պողոս-Պետրոս դուրս չեկավ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ