«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ասում են...

Ասում են...
01.08.2008 | 00:00

...թե Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ամիսներ առաջ սկսված կադրային պայքարը տեղափոխվել է արդեն ՏԻՄ ճակատ և առաջիկայում կհասնի Երևանի թաղապետարաններ։ Ասում են նաև, թե այն համայնքներում, որտեղ գործող նախագահի «դաբրոն» ստացած թաղապետի թեկնածու է առաջադրվելու, անպայմանորեն կառաջադրվի նաև Քոչարյանի «մարդը»։ Եվ ընդհանրապես, աշնանը կայանալիք թաղապետական ընտրություններում խաչաձևվելու են ոչ թե կոնկրետ թեկնածուների, այլ գործող և էքսնախագահների սրերը, այլ խոսքով ասած՝ քառասուն և ավելի «գրադուսանոց» թեժ ամռանից հետո ականատես ենք լինելու «դաբրոների» նույնքան թեժ բախման։

Դիտվել է՝ 7795

Մեկնաբանություններ