«Դանակը ոսկորին է հասել»․ դարերով սերնդեսերունդ փոխանցված այս դարձվածքը միշտ նշանակել է համբերության վերջին սահման, այն կետը, որից անդին այլևս լռելն ու հանդուրժելն անհնար է...
Այս փիսոյին, ինչպես բազմաթիվ անօթևան մնացած կենդանիների, փրկել է այս պահին ապօրինաբար կալանավորված, քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանը։
2025 թվականի ձմեռն էր...
Զովացել ա, էլ շոգը չի տանջում։ Բայց արևի այրող ճառագայթները ոչ մի տեղ չեն կորել, մտել են տերևների մեջ ու դարձել աշնանային գույների ներկապնակ, որը դեռ մեզ տեսանելի չի...
Այս տարի թաց պոպոքի հարցով իմ բախտն անասելի բերել է: Էն որ խոսակցության մեջ մեկի մանկական տրավմաները նշելու համար ասում են՝ «փոքր վախտ հեծանիվ չի ունեցել», իմ մանկության տարիներին հերանքս ընկուզենի չունեին...
Հարցերի հարցը, որին պետք է պատասխանի այն մարդը, ով ուզում է, որ հայկական պետություն գոյություն ունենա, հետևյալն է՝ ինչո՞ւ էր «գեներալ» Սեյրան Սարոյանը ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ոչ...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...