ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.09.2019 | 00:03
Այն­պես պի­տի լի­նի, որ, երբ Տե­րը վեր­ջաց­նի ա­մեն ինչ, որ կա­տա­րե­լու է Սիո­նի բար­ձուն­քի վրա և Ե­րու­սա­ղե­մում, իր բար­կու­թյու­նը պի­տի թա­փի նաև մե­ծամ­տա­ցո­ղի վրա, Ա­սո­րես­տա­նի իշ­խա­նի և գո­ռո­զու­թյամբ փայ­լող նրա աչ­քե­րի վրա։ Ար­դարև, նա ա­սաց. «Իմ զո­րու­թյամբ կկա­տա­րեմ և իմ ի­մաս­տու­թյամբ ու խել­քով կվե­րաց­նեմ ազ­գե­րի սահ­ման­նե­րը, կհափշ­տա­կեմ նրանց հարս­տու­թյուն­նե­րը, կցն­ցեմ շեն քա­ղաք­նե­րը, իմ բազ­կով կհար­ձակ­վեմ բո­լոր եր­կր­նե­րի վրա` ինչ­պես հա­վաբ­նի վրա, և բո­լո­րին կվերց­նեմ` ինչ­պես մնա­ցած ձվեր. ոչ ոք իմ ձեռ­քից չի փրկ­վի, ոչ ոք ինձ չի ընդ­դի­մա­նա, բե­րա­նը չի բա­ցի և ծպ­տուն չի հա­նի»։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյուն 10. 12-14
Դիտվել է՝ 3828

Մեկնաբանություններ