Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Արտաքին ագրեսիան Ուկրաինայի ու Վենեսուելայի հանդեպ միջազգային իրավական առումով նույնն է, բայց՝ բովանդակությամբ խիստ տարբեր:
Ուկրաինայում պետությունը ռեժիմից առանձին էր ընկալվում։
Վենեսուելայում պետությունն արդեն վաղուց նույնացվել էր ռեժիմի հետ։ Երբ այդ նույնացված ռեժիմին հարված է հասցվում, շատերը դա չեն ընկալում որպես արտաքին ագրեսիա...