Ինչո՞ւ Արամ կաթողիկոսը թեկուզ ուշացումով տակնուվրա չի անում քրիստոնյա աշխարհը։ Նա այդ հնարավորություններն ունի, ամեն օր նստում-վեր է կենում ղպտի, ասորի ու այլ եկեղեցիների առաջնորդների հետ։ Մեկ-երկու հայտարարությամբ ձեռքերը լվանալը ելք չէ։
Եթե չակտիվացավ, գործնական քայլերի չդիմեց՝ ուրեմն մտահոգությունս տեղին է։
Ինչի՞ն է սպասում։
Եթե նեռի նկրտումները հաջողվեն ու Էջմիածինը տկարանա՝ Սփյուռքի թեմերը կդադարեն ենթարկվել Էջմիածնին, ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը։
Գուցե Անթիլիասը հենց դրա՞ն է սպասում՝ այդ թեմերը կլանելու համար։
Արամ կաթողիկոսը պարտավոր է փարատել այս մտահոգությունը, եթե, իհարկե, այս ամենը նրա սրտով չէ։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ