Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Երբ կունենաս բավարար ուժ, կարող ես այդժամ մտածել փոփոխությունների մասին

Երբ կունենաս բավարար ուժ, կարող ես այդժամ մտածել փոփոխությունների մասին
16.02.2026 | 12:24

Մինչև չճանաչես աշխարհը, մինչեւ չընդունես նրա օրինաչափությունները, չես կարող այն փոխել: Իսկ փոխելու համար անհրաժեշտ է ՈՒԺ: Եթե չունես աշխարհը փոխելու համար բավարար Ուժ, ապա անհրաժեշտաբար` գոյությունդ պահելու համար պիտի հարմարվես ու կուտակես ուժ:

Երբ կունենաս բավարար ուժ, կարող ես այդժամ մտածել փոփոխությունների մասին...

ՈՒժը միայն զենքն ու տնտեսությունը չեն, բայց սրանք ուժի նյութական ակտիվի ամենակարևոր բաղադրիչներն են:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ