Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Խունտան քննարկում է մի թեմա, որն առկա խնդիրների ֆոնին, մեղմ ասած, անհեթեթություն է

Խունտան քննարկում է մի թեմա, որն  առկա խնդիրների ֆոնին, մեղմ ասած, անհեթեթություն է
24.02.2026 | 14:40

Երնեկ թե Հայաստանի և հայության միակ ու հիմնական խնդիրը լիներ «Գյումրին գյու՞ղ է, թե քաղաք» թեման:

Արցախը թշնամուն հանձնած, արտաքին պարտքը բազմապատկած, ՀՀ սուվերեն տարածքից թշնամուն դուրս բերել չկարողացող, կարևոր ճանապարհներն ու դրանց նկատմամբ վերահսկողությունը թշնամուն տված ու հնարավոր բոլոր արտաքին խաղացողների դիմաց կզած խունտան քննարկում է մի թեմա, որն էսօրվա Հայաստանում առկա խնդիրների ֆոնին, մեղմ ասած, անհեթեթություն է թվում:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 4350

Մեկնաբանություններ