ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրական խաղաղությունը չի կառուցվում սպառնալիքների և բևեռացման վրա

Իրական խաղաղությունը չի կառուցվում սպառնալիքների և բևեռացման վրա
19.11.2026 | 15:53

Երբ պետական պաշտոնյան երկրի ապագայի և անվտանգության մասին խոսելիս կիրառում է «մեռնեք էլ» բառապաշարը, դա վկայում է ոչ թե ուժի, այլ բովանդակային փաստարկների պակասի մասին։ Խաղաղությունը քաղաքական կարգախոս կամ հակառակորդներին լռեցնելու գործիք չէ այլ կոնկրետ երաշխիքների, անվտանգային մեխանիզմների և արժանապատիվ համակեցության արդյունք է։
Հասարակությանն անհրաժեշտ է ոչ թե վերացական խոստում, այլ հստակ պատասխան՝ ի՞նչ երաշխիքներով է ապահովվելու երկրի տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը։
Բարձրաստիճան դիվանագետի և պաշտոնյայի խոսքը պետք է լինի կշռադատված, պետականամետ և միավորող, այլ ոչ թե հանրային զայրույթ և լարվածություն հրահրող։
Սեփական քաղաքացիների և քաղաքական ընդդիմախոսների հետ վերջնագրերի լեզվով խոսելը խորացնում է ներքին պառակտումը։ Պետության կայունությունը պահանջում է լսել բոլոր մտահոգությունները, այլ ոչ թե պիտակավորել քննադատողներին։
Իսկական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն հիմնված է իրավունքի, փոխադարձ հարգանքի և պետական շահերի անշեղ պաշտպանության, այլ ոչ թե ներքաղաքական ագրեսիվ հռետորաբանության վրա։

Հայկ Մովսիսյան
Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ