...թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վերջերս շա՜տ է ընդդիմադիր դարձել, անգամ ընդդիմադիր գործընկերներն են զարմանում, թե ինչպես է փոխվել երբեմնի դաշնակցականը:
...թե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում ներկուսակցական լուրջ աշխատանքներով է զբաղվելու: Նրա ականջին «շշնջացել» են, որ իր անունից շատ հաճախ որոշ կուսակցականներ բանակցություններ են վարում տարբեր ուժերի հետ, ինչին ինքը բացարձակապես տեղյակ չէ:
...թե «Նախախորհրդարանի» մի քանի անդամների մեքենաները հրկիզելուց հետո պարզվել է, որ նրանք ավելի լուրջ անհանգստություն են պատճառում իշխանություններին, քան այսօրվա հարթակային ընդդիմությունը:
…թե ՀԱԿ-ի ղեկավարությունը խիստ զայրացած է ԲՀԿ-ի քաղաքական հանդիպումների առնչությամբ: ՀԱԿ-ականները պնդում են, որ շարժմանը չպետք է միանան «անլուրջ» մարդիկ, ովքեր անվստահություն են առաջացնում իրենց համակիրների շրջանում:
... թե ԿԸՀ-ի երբեմնի անդամ, սննդի անվտանգության պետական տեսչության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանն այս օրերին լրջորեն զբաղված է նոր պաշտոն «ձեռք գցելու» գործով:
...թե քառյակից «պոկվելուց» հետո ՀՅԴ ներկայացուցիչներն ի պատասխան այն մեղադրանքների, թե դաշնակցությունը համագործակցում է իշխանությունների հետ, բաց տեքստով ակնարկեցին, թե հետո կերևա` ով է քառյակից համագործակցության գնում:
Աշխարհն անցած գիշեր, ինչպես ասում են, շունչը պահած, սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին տրված վերջնագրի ժամկետի լրանալուն, որից հետո սպասվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային ավիահարվածներն Իրանի բոլոր էլեկտրակայաններին (ներառյալ՝ Բուշերի ԱԷԿ-ին) և կամուրջներին, ինչպես նաև Իրանի հարձակումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից օգտագործվող ցանկացած ենթակառուցվածքի վրա, հարվածներն Իսրայելի էլեկտրակայաններին, Դիմոնում միջուկային հետազոտությունների կենտրոնին, հնարավոր է նույնիսկ՝ ԱՄԷ-ում գտնվող ԱԷԿ-ին...