«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Լույս դառնան ձեր գերեզմանները, մեզ Հայաստան պարգևած այրեր

Լույս դառնան ձեր գերեզմանները, մեզ Հայաստան պարգևած այրեր
28.05.2024 | 13:27

Հայաստանի Հանրապետության ծննդյան առաջին ճիչը լսվել է այսօր, ու 106 տարի անց էլ մեր սրտերը բաբախում են սիրով ու կարոտով, հպարտությամբ ու երախտագիտությամբ։ Միտքս գնում-գնում, հասնում է Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, այլ հերոսամարտերի վայրեր, որտեղ իրենց մահկանացուն են կնքել տասնյակ հազարավոր առյուծածին այրեր։

Բայց մտքիս մեջ վառ փայլատակում է Հայաստանի Առաջին Հանրապետության ազատության ճանապարհին զոհված Հազարապետ Վահանի գերեզմանը, որ հանգչում է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

Նա վերջին հաղթական ճակատամարտը մղել է Արմաղան լեռան ստորոտում փռված Ագրիջայի սարահարթում ու իր արյունով սրբացրել հայրենի հողը։

Նրա աճյունը ձեռքերի վրա բերել ու Վերին Գետաշենի եկեղեցու բակում են ամփոփել հռչակավոր ֆիդայիներ Չոլոն ու Մորուք Կարոն։

Աղջնա Հազարապետ Վահան, լույս դառնա գերեզմանդ, լույս դառնան ձեր գերեզմանները, հայրենիքի համար նահատակված տղաներ, մեզ Հայաստան պարգևած սրբեր։

Խոսրով Խլղաթյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4564

Մեկնաբանություններ