«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անբուժելի հիվանդություն, որի անունը մանդատացավ է

Անբուժելի հիվանդություն, որի անունը մանդատացավ է
17.06.2026 | 16:50

Գլխավոր ընդդիմադիր ուժերի ճանաչված դեմքերից որևէ մեկը, բացառությամբ «Ուժեղ Հայաստանի» Ռուբեն Մխիթարյանի, դեռևս հանդես չի եկել ԱԺ մանդատներից հրաժարվելու կոչով և համապատասխան փաստարկներով։ Փոխարենը, ընդդիմադիրներից շատերը ամեն օր քարոզում են լայնածավալ ընտրակեղծիքներով ձևավորված խորհրդարան մտնելու և այնտեղ ՔՊ-ի ղեկավարությամբ «արդյունավետ աշխատանք» ծավալելու գաղափարը՝ մեկը մյուսից սնանկ և անհեթեթ հիմնավորումներ ներկայացնելով։

Սա արդեն դարձել է անբուժելի հիվանդություն, որի անունը մանդատացավ է։ Ավելի ճիշտ՝ այդ հիվանդության բուժումը կա, բայց այն պահանջում է քաղաքական դաշտից կեղծ ընդդիմադիրների վտարում՝ գործող իշխանության հետ միասին, մեկ փաթեթով։

Այլապես ի՞նչ է ստացվում։ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն համագործակցում են հայատյաց Թուրքիայի և Ադրբեջանի ֆաշիստական ղեկավարությունների հետ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի, իսկ «աշխատասեր» ընդդիմադիրները համագործակցում են փաշինյանականների հետ՝ փաստացի վերածվելով ոչ պակաս կոլաբորանտների։

Ավելին, մինչ խունտայի առաջնորդը գրեթե ամեն օր ճամարտակում է՝ սպառնալիքներ տեղալով ՀՀ քաղաքացիների գլխին և շրջանառելով հազար ու մի կեղծ պատմություն ու «բացատրություն», ընդդիմության առաջին դեմքերը, կարծես, լռության ուխտ են տվել․ օրերով չեն խոսում, չեն երևում։

Ռուսների ասած՝ уже достали!

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ