Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Արևմուտքի նպատակն ավելի շատ նախկին ուժային միաբևեռությանը վերադառնալն է, քան՝ ուժային հավասարակշռությունը ազդեցության նոր բևեռների հետ

Արևմուտքի նպատակն ավելի շատ նախկին ուժային միաբևեռությանը վերադառնալն է, քան՝ ուժային հավասարակշռությունը ազդեցության նոր բևեռների հետ
28.06.2026 | 13:00

Ռուսական կողմն իր պատասխանատուների բերանով պնդում է, որ Անքորիջի «ոգին» իրեն սպառել է, և այնտեղ ձեռք բերված համաձայնություններն այլևս ուժի մեջ չեն։

Այսինքն, նույն ռուսական կողմը այս կապակցությամբ հավանաբար ենթադրում էր, որ Թրամփի գլխավորած ամերիկյան նոր ադմինիստրացիան ավելի իրատեսական մոտեցում ունի միաբևեռ աշխարհից անխուսափելիորեն երկբևեռին անցնելու հարցին և այդ իմաստով անխուսափելի է համարում նաև հակամարտ ուժերի հետ բալանսի հասնելու ստրատեգիական նպատակը։

Եվ դրա համար ռուսական կողմն ուներ իրական հիմքեր, ենթադրելով, որ իսկապես կա հակասություն Թրամփի ու խորքային պետության միջև և, նմանապես, կա լուրջ հակասություն նաև Թրանփի և Եվրոպայի միջև, որի ապացույցն էլ վերջինիս ահռելի կորուստներն են և ռուսական էժան էներգակիրներից զրկվելը։

Բայց, մյուս կողմից էլ, պետք էր ուշադիր հետևել նաև Թրամփի ադմինիստրացիայի ոչ միայն ասածներին, այլ նաև արածներին՝ Ուկրաինային զենք, զինամթերք և ինֆորմացիայի ապահովման տեսքով, ինչպես նաև Ռուսաստանին Չինաստանից հեռացնելու ջանքերի տեսքով։

Բայց Անքորիջի արդյունքների գնահատման ժամանակ կա նաև երկրորդ տեսանկյունը, այն, որ այդ համաձայնությունները Թրամփի կողմից ծխածածկույթ էին, որի նպատակն էլ, Մինսկ-2-ի նման, կամ էլ ՆԱՏՕ-ի դեպի արևելք չշարժվելու խոստումների նման, ժամանակ շահելն էր Արևմուտքի ներքին հարցերը լուծելու համար։

Եվ այս ամենի տակ կարող էին ընկած լինել նաև շատ ավելի խորքային նկատառումներ, ըստ որոնց, աշխարհաքաղաքական գոյապայքարի և Արևմուտքի հիմնական ստրատեգիական նպատակների տեսանկյունից վերը նշված ներքին հակասությունները ունեն ավելի լոկալ և տակտիկական բնույթ։

Եվ լիովին հնարավոր է, որ Արևմուտքի նպատակը շատ ավելի նախկին ուժային միաբևեռությանը վերադառնալն է, քան ուժային հավասարակշռությունը ազդեցության նոր բևեռների հետ։

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ նոր բարձրացող ուժերի նպատակն էլ աշխարհաքաղաքական բալանսի հասնելն է Արևմուտքի հետ։

Այսինքն, հակամարտ երկու կողմերն էլ յուրովի ձգտում են հաղթանակի, բայց Արևմուտքի համար դա ուժային միաբևեռությանը վերադառնալն է, իսկ Արևելքի համար էլ՝ ուժային բալանսը երկու բևեռների միջև. մնացած ամեն ինչը հաղթանակ հասկացության այս տարբեր մեկնաբանումների հետևանքներն են։

Պետք չի նաև մոռանալ, որ տաք ու սառը պատերազմների ժամանակ հակամարտ կողմերն ունեն տարբեր հնարավորություններ և ունակություններ, այսինքն, մերկապարանոց պատերազմական բախումներն ու դիպլոմատիան բոլորովին տարբեր բաներ են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ