Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Բաց նամակ՝ ՀՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներին

Բաց նամակ՝ ՀՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներին
17.10.2025 | 14:29

Վերջին շրջանում հանրության ուշադրությունից չեն վրիպել ձեր ստորաբաժանման կողմից իրականացվող գործողությունները։

Մասնավորապես՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանում և Արագածոտնի թեմի առաջնորդարանում իրականացված հատուկ գործողությունները, ինչպես նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառումը, որի ընթացքում նրան պառկեցրել են ասֆալտին, մտահոգություն են հարուցել հասարակության շրջանում։

Այդ գործողությունները առաջ են բերում բազմաթիվ հարցեր՝ կապված միջոցների անհրաժեշտության, համաչափության և օրինականության հետ։

Նկատելով, որ այդ հատուկ գործողությունները իրականացվել են ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ցանկանում ենք ձեր ստորաբաժանման ծառայողներին ուղղել հետևյալ հռետորական հարցը՝ ինչպե՞ս մերժեցիք ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքը, ըստ որի նա ցանկություն էր հայտնել ձեր հետ միասին առաջնագիծ մեկնելու։ Ի՞նչ պատասխան տվեցիք երկրի նախագահին։

Հաշվի առնելով առկա տեղեկությունները ձեր պատասխանների վերաբերյալ, հորդորում ենք պահպանել մասնագիտական արժանապատվությունը, հարգել մարդու իրավունքներն ու հասարակության վստահությունը և խուսափել գործողություններից, որոնք կարող են վարկաբեկել ծառայության հեղինակությունը։

Հ.Գ. Էս չե՞ք (հղումը՝ https://www.facebook.com/reel/1129255168880160

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

17.10.2025 թ.

Դիտվել է՝ 4725

Մեկնաբանություններ