Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Աշնանային

Աշնանային
23.10.2026 | 13:14

(Նարեկացու գունաբառերով)

Քրքումնաթույր խշշան խաշամ,
Ակնախտիղ լուսե կածան,
Կռունկները՝ երամ-երամ,
Արփիազօծ ու խուռներամ,
Հարափոփոխ ամպեր կայտառ՝
Մեկ՝ սևաթույր,մեկ՝ լուսավառ,
Կապույտ լեռներ՝ ճերմակագես,
Լանջին՝ գունեղ ծաղիկ ու սեզ,
Քամին՝ խելառ մի տավղահար,
Երփնացնցուղ տերևախաղ,
Մանրիկ անձրև՝ շողուշաղով,
Շափյուղաներ շաղ-շաղ տալով,
Մշուշ-շղարշ ձորի խորքում,
Մանրակոհակ գետ իմաստուն:
Ոչ մի թախիծ,ոչ մի վերհուշ,
Լոկ այսօրն է՝ անուշ-անուշ…

Արփինե ՄԿՐՏՉՅԱՆ
Դիտվել է՝ 1596

Մեկնաբանություններ