Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Վերջին ռամիկին դուր գալու համար ընկա աչքից մեծ Թագավորի»

«Վերջին ռամիկին դուր գալու համար ընկա աչքից մեծ Թագավորի»
14.06.2025 | 20:44

Սուրբ Հայր Պամբոն իր ամբողջ կյանքում խնդրում էր Աստծուն, որպեսզի իրեն հեռու պահի աշխարհի փառքից։

Սակայն Տերը նրան այնպես փառավորեց աշխարհի վրա, որ ոչ ոք չէր կարողանում նայել նրա երեսին, քանզի նրա երեսից պայծառ լույս էր ճառագում։

Մեր Հայրերը փախել են մարդկային փառքից և միայն կրքերից ազատվելուց հետո է Աստված նրանց բարձրացրել և փառավորել մարդկանց առջև։

Իսկ մենք ամեն կերպ փախչենք գովասանքներից ու հաճոյախոսություններից և ինքներս էլ չգովենք ու չհաճոյախոսենք, որպեսզի չվնասենք մարդկանց։ Գովասանքն ու փառքը վնասում են կրքերով լցված մարդկանց, իսկ մենք իհարկե կրքեր ունենք։

Մարդկանց հաճելի լինելու պատճառով կարող ենք Աստծուց զրկվել։

«Վերջին ռամիկին դուր գալու համար ընկա աչքից մեծ Թագավորի» (Սուրբ Գրիգոր Նարեկացի):

Նաև հիշեք, որ մարդիկ հաստատուն չեն.

«Մարդահաճությունը թուլացնում է կրոնավորի զորությունը: Մարդիկ կայուն չեն. այսօր կգովեն, վաղը կգլորեն» (Պողոս Պատրիարք):

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2389

Մեկնաբանություններ