Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Բուժսպասարկում՝ զբոսաշրջիկներին

Բուժսպասարկում՝ զբոսաշրջիկներին
20.09.2019 | 00:33
Հա­յաս­տա­նը ոչ միայն որ­պես հե­տաքր­քիր եր­կիր է գրա­վում զբո­սաշր­ջիկ­նե­րին, այլև սկ­սել է հե­տաք­րք­րել բժշ­կա­կան տու­րիզ­մի ա­ռու­մով։ Մեզ են դի­մում տար­բեր եր­կր­նե­րի զբո­սաշր­ջիկ­ներ, խնդ­րե­լով ճշ­տել, թե ինչ ար­տո­նու­թյուն­ներ են սահ­ման­ված ի­րենց հա­մար։
«Ե­թե դեպ­քը շտապ է, ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյու­նը զբո­սաշր­ջի­կին տրա­մադր­վում է անվ­ճար, մաս­նա­վո­րա­պես, անհ­րա­ժեշտ հե­տա­զո­տու­թյուն­ներ՝ ցա­վազր­կում, կոտր­ված­քի դեպ­քում՝ ան­շար­ժա­ցում։ Ե­թե դեպ­քը պլա­նա­յին է, ա­պա, ա­պա­հո­վագ­րու­թյուն ու­նե­նա­լու դեպ­քում, ցան­կա­ցած բուժ­ծա­ռա­յու­թյուն նա կա­րող է ստա­նալ այդ շր­ջա­նակ­նե­րում։ Մնա­ցած բո­լոր դեպ­քե­րում բուժ­ծա­ռա­յու­թյուն նա կա­րող է ստա­նալ ընդ­հա­նուր հի­մունք­նե­րով՝ վճա­րո­վի»,- պար­զա­բա­նե­ցին ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 8247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ