ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Մտավարժանքներ «Տրոյական ձիու» ու «Նոյյան տապանի» մոտիվներով

Մտավարժանքներ «Տրոյական ձիու» ու «Նոյյան տապանի» մոտիվներով
04.03.2026 | 14:04

Փետրվարի 3-ին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստը նախագահող մեկ այլ ՔՊ-ականի հետ «Տրոյական ձիու» ու «Նոյյան տապանի» մոտիվներով մտավարժանքներ էին անում։

Դե ո՞նց չասես. դուք նախ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք։

Ինքնուրույն տեսակետ, ինքնուրույն միտք, ինքնուրույն գոնե մեկ անգամ քվեարկելու իրավունք ձեռք բերեք, հետո նոր ուրիշների մասին խոսեք։

Դուք սկի ինքնուրույն քավոր չեք կարում պահեք։ Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում ու ուղղորդում, թե ո´ր եկեղեցին գնաք կամ չգնաք, դուք խոսելու իրավունք ունե՞ք։

Հա, ի դեպ, Կալիգուլայի ձին՝ Ինկիտատոսը, նա էլ սկզբում սենատոր էր (գրեթե ԱԺ պատգամավոր), հետո տերը միտք ուներ նրան կոնսուլ սարքելու, էն էլ չհասցրեց։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ