ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • Տ. Հովսեփ Ա.Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ. Մոր անձնազոհությունը

    Տ. Հովսեփ Ա.Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ. Մոր անձնազոհությունը

    12.05.2013| 11:34
    Սիրելի իմ անուշ ժողովուրդ, Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս Կիրակի մայրերի տոնն է, Ձեր ուշադրուոթյանն եմ հանձնում այս պատմությունը, որ վերնագրեցի` ՄՈՐ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ: Դեպքը տեղի է ունենում Ճապոնիայում:
  • Ես դուռն եմ

    Ես դուռն եմ

    10.05.2013| 23:48
    Սկսեմ Գալիլեայի ծովակից, ջուրը թափանցիկ է այնքան, որ երևում են ձկները: Պարզ է, թե ինչու այստեղ ձկնորս են եղել բոլորը: Նավով շրջապտույտը Գալիլեայի ծովակի վրա, որ իրականում լճակ է ու շատ նման է քնարի, չափազանց կարճատև էր ջուրն զգալու համար: Ջուրը ոչ միայն թափանցիկ էր, այլև տաք ու փափուկ: Իսկ քարերը, որ հավաքեցի ափից, սև էին: Ամբողջ երեք տարի Հիսուսը Գալիլեայում քարոզչությամբ է զբաղվել, և բարի ու սիրալիր գալիելացիները նրան ընդունել են հարազատի պես:
  • Ճանապարհ դեպի Երուսաղեմ

    Ճանապարհ դեպի Երուսաղեմ

    09.05.2013| 23:01
    Ես վերջապես հեռացա Երուսաղեմից: Սրբապղծություն է այս նախադասությունը: Իսկ հեռանալը սկսվեց դեռ երեկ, երբ երրորդ ու վերջին անգամ Հարության տաճարում հրաժեշտ տվեցի Հիսուսի գերեզմանին: Դժվար հրաժեշտ, որովհետև այս մի քանի օրը Երուսաղեմում ու համարյա ամենօրյա այցերը Հարության տաճար, ստեղծել է ձգողականության այնպիսի դաշտ, որտեղ գործում են միայն տիեզերական օրենքները:
  • Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ

    Բեթղեհեմի աստղի ու Իսրայելի երկնքի տակ

    08.05.2013| 17:51
    Այսօր Երուսաղեմի օրն է, որ նշանակում է ամբողջ Իսրայելից երիտասարդները գալիս են Հին քաղաք աղոթքի ու օրհնության: Այսօր առաջին անգամ Երւսաղեմի երկնքում երևացին ամպեր: Հեռու ու գեղեցիկ, ինչպես անկառավարելի գեղեցիկ կարող է լինել միայն երկնաբնակը:
  • Պարսպապատ հոգիներով քաղաքը

    Պարսպապատ հոգիներով քաղաքը

    07.05.2013| 22:44
    Ես սկսում եմ հասկանալ Երուսաղեմի առեղծվածը՝ ամեն ինչ բաց է, ափիդ մեջ, բայց ոչինչ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Պարիսպները: Հին քաղաքը՝ իր հավերժական պարիսպների մեջ: Յաֆֆայի դարպասները, որտեղից մեկնում են Յաֆֆա: Դամասկոսի դարպասները, որտեղից ուր էլ գնաս, հասնում ես Դամասկոս: Սիոնի դարպասները, որտեղից սկսվում է Հին Երուսաղեմի սիրտը: Հերովդեսի դարպասները, որ պաշտպանում են նրա պալատը:
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    07.05.2013| 12:16
    ԱՇԱԿԵՐՏ- Տե՛ր, մեր օրերում որոշ ուսյալ մարդիկ և նրանց հետևորդները քո արյամբ կատարված քավությունն ու փրկագործումը անիմաստ և անօգուտ են համարում՝ ասելով, որ Քրիստոսը պարզապես հիանալի ուսուցիչ էր և օրինակ մեր հոգևոր կյանքի համար, և որ մեր փրկությունն ու հավիտենական երջանկությունը մեր սեփական ջանքերից ու բարի գործերից են կախված:
  • Պատմություն, որը  շարունակվում է

    Պատմություն, որը շարունակվում է

    07.05.2013| 11:49
    Երուսաղեմի սուրբ Հարության տաճարը` սա պատմություն է, ուր դու հանդիպում ես քեզ: Եվ խնդիրը բնավ այն չէ, որ այս տաճարն ամփոփում է քաղաքակրթության պատմությունը մեր թվարկության սկզբից ու շատ ավելի առաջ:
  • Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ

    Բացարձակ կապույտ երկնքի ու բացարձակ արևի տակ

    06.05.2013| 17:30
    Հրեաները Երուսաղեմում ապրում են առանձին կյանքով: Միանշանակ նրանք ունեն միայն իրենց Երուսաղեմը: Եվ դա առանձին պատմություն է: Հրեաներն ունեն նաև իրենց Հիսուսը, որ նույնպես առանձին պատմություն է: Հրեաների առանձին Երուսաղեմի առանձին պատմություն է Լացի պատը:
  • Առաջին կիրակին Երուսաղեմում

    Առաջին կիրակին Երուսաղեմում

    05.05.2013| 14:21
    Երուսաղեմյան առաջին կիրակին սկսվեց ժամը երկուսին՝ Սուրբ Հարության տաճարում ժամերգությունով և Քրիստոսի լույս գերեզմանի շուրջ թափորով, որին մասնակցում էին հայ, ղպտի ու ասորի հոգևորականները:
  • Լույսի ծնունդը

    Լույսի ծնունդը

    05.05.2013| 11:37
    Մայիսի չորսի առավոտը հայ ուխտավորների համար Երուսաղեմում բացվեց ժամը վեցից՝ քաղաքի փողոցները հիշեցնում էին Բաբելոնի աշտարակաշինության ժամանակները, երբ հայտնի պատճառով խառնվել էին լեզուները: Իսրայելի ոստիկանների համար օրը թերևս ամենադժվարներից մեկն է, որովհետև միանգամից քաղաքում հայտնվում են հազարավոր ուխտավորներ և նույն ժամին բոլորը ցանկանում են լինել նույն վայրում: Իհարկե, օրվա բովանդակությունը ոչ մի կապ չունի օրվա ձևի հետ: