-
01.12.2014|
16:49
Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը խորհրդարանն արտահերթ ռեժիմով չի քննարկի: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հավաքել ընդամենը երեք ստորագրություն, բացի իրենից, նաև Զարուհի Փոստանջյանինը ու Ալեքսանդր Արզումանյանինը:
-
01.12.2014|
14:22
ԱԺ-ի արտահերթ նիստում ՀՀԿ-ն չկարողացավ կառավարության երկու նախագծերն ընդունել: Հերթական քառօրյայում դրանց քվեարկությունները ևս ներառված են: Սա հարուցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դժգոհությունը:
-
01.12.2014|
13:05
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու իր նախագծին կարող են միանալ պատգամավորները մինչև ժամը 13:00-ն: Ընդդիմադիր պատգամավորը նաև տեղեկացրեց, որ այս պահին ձևաթուղթը ստորագրել է ընդամենը երեք պատգամավոր:
-
01.12.2014|
11:35
Մոլդովայում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Յուրի Չոկանը ասել է, որ ժամը 07։00-ից բացվել են 2000 ընտրատեղամասերը, քվեարկությունը կավարտվի 21։00-ին։
-
29.11.2014|
11:37
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը հրաժարվեց մանրամասներ հայտնել փակ հանդիպման մասին:
-
21.11.2014|
00:48
Երեկ ԱԺ-ում ընդդիմությունը ծափերով ողջունեց կառավարության «տապալումը»: Իսկ տապալողը Հովիկ Աբրահամյանի կուսակիցներն էին` ՀՀԿ խմբակցությունը: Մշտապես «խրամատը» լքող ՀՀԿ-ականները դահլիճում չէին:
-
18.11.2014|
13:00
Այսօր ԱԺ նիստին ներկա 100 պատգամավորներն էլ կողմ քվեարկեցին երեկ համերաշխ մթնոլորտում քննարկված «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին:
-
18.11.2014|
12:02
ԱԺ-ում երեկ բացառիկ օրերից էր, երբ բոլորը համակարծիք էին, ընդդիմախոսներ չկային: Բոլորին միավորել էր «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: Յոթնյակը` վեց խմբակցությունները գումարած կառավարության անդամը, փորձում էին «աջակցություն» ցուցաբերել սահմանամերձ համայնքներին:
-
17.11.2014|
19:26
Նոյեմբերի 17-ին ԱԺ արտահերթ նիստը, ուր քննարկվում էր 2015-ի պետբյուջեի նախագիծը, անցավ գրեթե կիսադատարկ դահլիճում։
-
17.11.2014|
16:47
ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ամբողջովին ընդունվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ քվեարկությամբ: