ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հովիկ Աբրահամյանը միացավ քառյակին

Հովիկ Աբրահամյանը միացավ քառյակին
25.04.2014 | 19:11

Այսօր ԱԺ-ում քառյակն իր հերթական նիստն էր հրավիրել, որին անակնկալ միացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Դավիթ Հարությունյանի և Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ: Վարչապետը, բարևելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, նետել է. «Լավ չես անում»: Ստացել է նաև քաղաքական հակառակորդի հեգնախառը պատասխանը. «Մենք հետևում ենք ձեզ: Եկել եք մեզանից ինֆորմացիա՞ ստանաք»: Հովիկ Աբրահամյանը հակադարձել է, որ եկել է ինֆորմացիա տալու: Մեկ այլ ընդդիմադիրի` Ռուբեն Հակոբյանի հարցին էլ, թե կարող է քառյակը հնգյակ դառնա, վարչապետը պատասխանել է. «Վեցյակ է, ինչ հնգյակ»:
Ի դեպ, կառավարության ղեկավարը հայտարարել է, որ իր նախաձեռնությամբ է եկել, ոչ մեկն իրեն չի հրավիրել: Քառյակի օրակարգում էր կուտակային կենսաթոշակային բարեփոխման առնչությամբ արտահերթ նիստ հրավիրելու հարցը:
Խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը լրագրողներին փոխանցել է, որ քննարկել են կենսաթոշակային բարեփոխումների հարցը և տեղեկացրել, որ ընդդիմության տրված նախագիծը կուսումնասիրեն: Նա չի պատասխանել այլ հարցերի` խոստանալով դրանց անդրադառնալ կառավարության վերջնական ձևավորումից հետո: Այդուհանդերձ, նորանշանակ պաշտոնյան վստահեցրել է, որ «պարտականություն է զգում» և տեր է իր բոլոր ասածներին:
Հավելենք, որ նիստը ԲՀԿ սենյակում էր և ըստ էության, Հովիկ Աբրահամյանն իր ներկայությամբ «պատվել» էր խնամու քաղաքական «ոստանը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ