ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ԱԺ-ի ներսում էլ դեռ «հորով-մորով» չեն արել

ԱԺ-ի ներսում էլ դեռ «հորով-մորով» չեն արել
12.09.2014 | 14:26

ԱԺ աշնանային անդրանիկ նստաշրջանի ճեպազրույցներին ներկայացած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արձանագրեց իշխանությունների պարտությունները: Անդրադառնալով խրամատների մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հեգնեց, որ ինքը վերջերս է իմացել, որ Ազգային ժողովը ռազմաճակատ է իշխանությունների համար: Իսկ մինչ այդ նա կարծում էր, որ ռազմաճակատը Լեռնային Ղարաբաղում է և ՀՀ սահմանամերձ շրջաններում:

Նա նշեց, որ քառյակը արտագաղթի թեմայով իշխանություններից պահանջել է կազմակերպել լսումներ, սակայն պատասխան չի ստացել: Այդ իսկ պատճառով էլ նրանք այդ լսումները կազմակերպելու համար դիմել են պաշտոնական նամակով:
irates.am-ի հարցին, թե, բացի ԱԺ ոչիշխանական քառյակում ընդգրկված ուժերից, ՀԱԿ-ը համագործակցո՞ւմ է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, և եթե այո, ապա որո՞նք են այդ ուժերը:
«Դեռ թող ԱԺ-ում հորով-մորով անենք, հետո»,- մեր հարցին արձագանքեց Լևոն Զուրաբյանը: Նա միաժամանակ նշեց, որ իրենք կհամագործակցեն ոչ միայն արտախորհրդարանական քաղաքական ուժերի, այլև հասարակական կազմակերպությունների հետ, քանի որ անհրաժեշտ է հասարակական համախմբում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ